ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2019 թ. |
թիվ 58-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 04.10.23 թիվ 22-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի փետրվարի 24-ի ««Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 210-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 58-Ն որոշման |
Բաժին 1. Ընդհանուր տեղեկություններ
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Չափման միավորը |
Ընդամենը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Ընդհանուր մակերեսը |
100 |
հա |
|
Կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը, որից` |
105 |
հա |
|
ձմեռման համար |
105.1 |
հա |
|
Հիմնական աշխատողների թվաքանակը |
110 |
մարդ |
|
Այցելուների թվաքանակը, նրանցից` |
115 |
մարդ |
|
անվճար |
115.1 |
մարդ |
|
Իրականացված միջոցառումների քանակը |
120 |
միավոր |
|
Էքսկուրսիաների քանակը, որից` |
125 |
միավոր |
|
դպրոցականների համար |
125.1 |
միավոր |
|
Էքսկուրսիաների մասնակիցների թվաքանակը, նրանցից` |
130 |
մարդ |
|
դպրոցականների |
130.1 |
մարդ |
|
Էկոկրթության դասաժամերի քանակը, դրանցում` |
135 |
միավոր |
|
ունկնդիրների թվաքանակը |
135.1 |
մարդ |
Բաժին 2. Ցուցադրման ենթակա կենդանիների տեսակների ու նմուշների քանակը տարեվերջի դրությամբ և դրանց տարեկան շարժը
միավոր |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Տարեվերջին առկա |
դրանցից` գրանցված |
Շարժը հաշվետու տարում | |||||||||||||
բնության պահպա-նության միջազգային միության Կարմիր ցուցակում |
Հայաստանի Հանրա-պետության Կարմիր գրքում |
ծնված |
ձեռք բերված |
այլ ելք |
անկում |
խոտանում | |||||||||||
տեսակ-ների քա-նակը |
նմուշ-ների քա-նակը |
տեսակ-ների քա-նակը |
նմուշ-ների քա-նակը |
տեսակ-ների քա-նակը |
նմուշ-ների քա-նակը |
տեսակ-ների քա-նակը |
նմուշ-ների քա-նակը |
տեսակ-ների քա-նակը |
նմուշ-ների քա-նակը |
տեսակ-ների քա-նակը |
նմուշ-ների քա-նակը |
տեսակ-ների քա-նակը |
նմուշ-ների քա-նակը |
տեսակ-ների քա-նակը |
նմուշ-ների քա-նակը | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Ընդամենը, (200.1+200.2+200.3+200.4+ 200.5+200.6), այդ թվում` |
200 |
||||||||||||||||
անողնաշար կենդա-նիներ |
200.1 |
||||||||||||||||
ձկներ |
200.2 |
||||||||||||||||
երկկենցաղներ |
200.3 |
||||||||||||||||
սողուններ |
200.4 |
||||||||||||||||
թռչուններ, դրանցից՝ |
200․5 |
||||||||||||||||
գիշատիչներ |
200.5.1 |
||||||||||||||||
կաթնասուններ, այդ թվում՝ |
200.6 |
||||||||||||||||
գիշատիչներ |
200․6․1 |
||||||||||||||||
պրիմատներ |
200.6.2 |
||||||||||||||||
սմբակավորներ |
200.6.3 |
||||||||||||||||
կնճիթավորներ |
200.6.4 |
||||||||||||||||
պարկավորներ |
200.6.5 |
||||||||||||||||
կրծողներ |
200.6.6 |
||||||||||||||||
այլ |
200․6․7 |
Բաժին 3. Ֆինանսական միջոցների մուտքերը
հազ. դրամ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ֆինանսական միջոցների մուտքեր |
Ա |
Բ |
1 |
Ընդամենը, այդ թվում` |
300 |
|
ՀՀ բյուջեից (պետական, համայնքային) |
300.1 |
|
բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից, որից` |
300.2 |
|
մուտքի վճարումներից |
300.2.1 |
|
նվիրատվություններից |
300.3 |
|
նյութական ակտիվների օտարումից, որից` |
300.4 |
|
հիմնական |
300.4.1 |
|
այլ |
300.5 |
Բաժին 4. Ֆինանսական ծախսերը
հազ. դրամ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ֆինանսական ծախսեր |
Ա |
Բ |
1 |
Ընդամենը, այդ թվում` |
400 |
|
նյութական ծախսեր |
400.1 |
|
ոչ նյութական ծառայությունների վճարումներ, որից՝ |
400.2 |
|
գիտահետազոտական և փորձարարական |
400.2.1 |
|
գործուղման ծախսեր |
400.3 |
|
աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
400.4 |
|
հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման, որից՝ |
400.5 |
|
կենդանիների ձեռք բերման |
400.5.1 |
|
այլ |
400.6 |
Ղեկավար՝ |
_____________________________ |
_____________________________ | |
|
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | |
Լրացնող (լիազորված անձ)՝ |
_____________________________ |
_____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
|
(հավելվածը խմբ. 04.10.23 թիվ 22-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 58-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1–կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են կենդանաբանական այգու գործունեություն իրականացնող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3․ Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվության Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգու ամբողջ տարածքի մակերեսը, իսկ կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը` «105» ծածկագրով տողում, որից էլ առանձնացվում է կենդանիների ձմեռման համար նախատեսված կառույցների մակերեսը:
7. «110» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգու հիմնական հաստիքային աշխատողների թվաքանակը:
8. «115» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգի այցելած մարդկանց թվաքանակը, նրանցից առանձնացվում է անվճար այցելուների թվաքանակը:
9. «120» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգում հաշվետու տարում իրականացված միջոցառումների քանակը:
10. «125» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում ինչպես կենդանաբանական այգու կազմակերպած, այնպես էլ կենդանաբանական այգու աշխատակազմի օժանդակությամբ այլ կառույցների կողմից իրականացված էքսկուրսիաների քանակը, որից առանձնացվում են դպրոցականների համար կազմակերպած էքսկուրսիաները:
11. «130» ծածկագրով տողում լրացվում է էքսկուրսիաներին մասնակցած մարդկանց թվաքանակը, նրանցից առանձնացվում է դպրոցականների թվաքանակը:
12. «135» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգու կազմակերպած էկոկրթության դասաժամերի քանակը, իսկ դրանցում ունկնդիրների թվաքանակը լրացվում է «135.1» ծածկագրով տողում:
13. Հաշվետվության Բաժին 2-ում լրացվում է կենդանաբանական այգու ցուցադրման ենթակա կենդանիների քանակն ըստ տեսակների, որտեղ չի հաշվառվում կերի համար նախատեսված կենդանիների բուծումը: «200» ծածկագրով տողը «200.1»-«200.6» ծածկագրերով տողերի հանրագումարն է, իսկ «200.6» ծածկագրով տողը՝ «200.6.1»-«200.6.7» ծածկագրերով տողերի հանրագումարը:
14. Կենդանաբանական այգում տարեվերջի դրությամբ առկա կենդանիների տեսակները և դրանց նմուշների քանակը լրացվում է սյունակներ 1-ում և 2-ում, որոնցից առանձնացվում են բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված (սյունակներ 3, 4) և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված (սյունակներ 5, 6) տեսակները և դրանց նմուշների քանակը:
15. Կենդանիների շարժը հաշվետու տարում` ծնված, ձեռք բերված, այլ ելք, անկում և խոտանում, ըստ տեսակների և դրանց նմուշների քանակի լրացվում է սյունակներ 7-16-ում: Կենդանիների տեսակների և նմուշների քանակը իրարից անկախ ցուցիչներ են։
16. Հաշվետվության Բաժին 3-ի և 4-ի ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը: Ընթացիկ տարվա ֆինանսական միջոցների մուտքերի մասին տվյալները լրացվում են «300»-«300.5» ծածկագրերով տողերում:
17. Բաժին 4-ի «400» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր»՝ «400.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը.
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ»՝ «400.2» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն.
3) «գործուղման ծախսեր»՝ «400.3» ծածկագրով տողում լրացվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները.
4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»՝ «400.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:
5) «400.5» ծածկագրով տողում լրացվում է կենդանաբանական այգու կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և հիմնավերանորոգման, կենդանիների ձեռք բերման ծախսերը.
6) սույն հրահանգի 17-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում է «400.6» ծածկագրով տողում:
(հավելվածը խմբ. 04.10.23 թիվ 22-Ն)