Գլխավոր տեղեկություն
Համար
N 175
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.05.1999-26.10.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.21/79.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2000

040.0175.10.06.97

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
10 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1997 թ. N 175
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դիմաց ակցիզային հարկի հաշվարկման և վճարման աշխատանքները բարելավելու և ներքին շուկայում օրինականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգը (կցվում է):

 2. Սահմանել, որ`

ա) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ակցիզային հարկով հարկման ենթակա ոգելից խմիչքների, ծխախոտի արտադրանքի և մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կատարվում է ակցիզային դրոշմանիշերով.

բ) 1997 թվականի օգոստոսի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

գ) 1997 թվականի սեպտեմբերի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացումը Հայաստանի Հանրապետությունում.

դ) մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված խաղողի և այլ գինիների, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի դրոշմավորումն իրականացնում է ներմուծողը կամ հայտարարատուն` սահմանված փաստաթղթերի ներկայացմամբ յուրաքանչյուր դրոշմանիշի դիմաց վճարելով 2 դրամ.

ե) ֆիզիկական անձինք (բացառությամբ անհատ ձեռներեցների) անձնական սպառման համար կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել սահմանված կարգով չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքներ` «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին կետով սահմանված չափով.

զ) 1999 թվականի մայիսի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

է) 1999 թվականի հունիսի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սահմանված կարգով չդրոշմավորված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի իրացումը Հայաստանի Հանրապետությունում.

ը) մինչև 1999 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1999 թվականի հունիսի 1-ը չիրացված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով դրոշմավորումն իրականացնում է ներմուծողը կամ հայտարարատուն` սահմանված փաստաթղթերի ներկայացմամբ` վճարելով միայն դրոշմանիշների արժեքը:

(2-րդ կետը փոփ. 08.07.97 N 247, խմբ. 31.07.97 N 316, փոփ. 24.09.97 N 416, 07.01.98 N 5, 31.03.98 N 215, 13.08.98 N 508. լրաց. 31.08.98 N 539, փոփ. 22.10.98 N 648, փոփ., լրաց. 22.04.99 N 253)

3. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերի հետևյալ գները. ոգելից խմիչքների յուրաքանչյուր շշի համար` 0.1, իսկ ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր տուփի համար` 0.03 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար.

4. Սահմանել, որ ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարումն իրականացվում է դրամով կամ արտարժույթով` հիմք ընդունելով վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի փոխարժեքը և հանդիսանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար վճարման ենթակա ակցիզային հարկի կանխավճար:

(4-րդ կետը փոփ. 17.03.98 N 180)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել ակցիզային դրոշմանիշերի նմուշները և դրանց օգտագործման կանոնները.

բ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ մշակել ու հաստատել դրոշմանիշերի կիրառման միջոցով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

6. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել ակցիզային դրոշմանիշերի` որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրումը:

7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին` աջակցել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը իրենց տրամադրության տակ գտնվող չօգտագործվող շինությունները որպես մաքսային բեռնակայաններ /տերմինալներ/ վարձակալելու գործում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թ.
հունիսի 10-ի N 175 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների (այսուհետև` ենթաակցիզային ապրանքներ) դրոշմավորումը` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքները մաքսային մարմինների կողմից «Ազատ շրջանառության համար» համապատասխան մաքսային ռեժիմով ձևակերպելու համար անհրաժեշտ պայման է:

2. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը սահմանված է սույն կարգի N 1 հավելվածում:

3. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման ժամանակ վճարված գումարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար վճարման ենթակա ակցիզային հարկի կանխավճար, և դրա ու ակցիզային հարկի գումարի միջև եղած տարբերությունը գանձվում է այդ ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ:

4. Դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների դրոշմավորման համար պատասխանատու է հանդիսանում հայտարարատուն:

5. Արգելվում են հայտարարատուի ձեռք բերած ակցիզային դրոշմանիշերի վերավաճառքը, օտարումը կամ փոխանցումն այլ անձանց:

 

II. ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

6. Դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանք ներմուծող տնտեսավարող սուբյեկտները (հայտարարատուները) ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց գրանցման վայրի մաքսատանը` նախքան նշված ապրանքի փաստացի ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

7. Հայտարարատուն ակցիզային դրոշմանիշերի գնման համար նախատեսված դրամական միջոցները փոխանցում է մաքսատան հաշվարկային հաշվին կամ կանխիկ մուծում մաքսատան դրամարկղ:

8. Հայտարարատուն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներկայացնում է` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու մասին դիմում` երկու օրինակից, ոգելից խմիչքների համար` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի, ծխախոտի արտադրանքի համար` համաձայն սույն կարգի N 2ա հավելվածի.

օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված առուծախի կամ մատակարարման պայմանագիրը և դրա պատճենը, որոնց հիման վրա կատարվում է ներմուծումը.

ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար մուծված գումարը հաստատող փաստաթուղթը (փոխանցման դեպքում նաև` գումարը հայտարարատուի հաշվից դուրս գալը հաստատող փաստաթուղթը), ընդ որում, վճարման փաստաթղթի «Վճարման նշանակություն» սյունակում կատարվում է «Վճարում ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար» գրառումը:

Պայմանագրի բնօրինակը համեմատվում է պատճենի հետ և վերադարձվում է հայտարարատուին:

(8-րդ կետը փոփ. 31.08.98 N 539)

9. Մաքսատունը հայտարարատուին ակցիզային դրոշմանիշեր է տրամադրում պայմանագրով յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նախատեսված քանակության առավելագույնը 110 տոկոսի չափով:

10. Ակցիզային դրոշմանիշերի համար վճարումը կատարվում է դրամով կամ արտարժույթով:

11. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու մասին դիմումի լրացման ճշտությունն ստուգելուց հետո մաքսատանն այն համարակալվում է և գրանցվում այդ նպատակով բացված գրանցամատյանում:

12. Ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը մաքսատան հաշվում փաստացի մուտքագրվելուց հետո մաքսային աշխատողը հայտարարատուի դիմումի վրա կատարում է «Գումարը մուտքագրվել է» նշումը` այն հաստատելով անձնական կնիքով:

Դիմումի մեկ օրինակը տրվում է հայտարարատուին, մյուսը մնում է մաքսատանը:

13. Ակցիզային դրոշմանիշերը հայտարարատուին տրամադրվում են դիմումը տալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Դրանք ստանալու համար հայտարարատուն ներկայացնում է դիմումի իր օրինակը:

14. Ակցիզային դրոշմանիշերը հանձնվում են հայտարարատուի լիազորված անձին` լիազորագրի, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացմամբ, որի մասին երկու օրինակից կազմվում է համապատասխան անդորրագիր (N 3 հավելված), որը մաքսային մարմիններ է ներկայացվում ակցիզային դրոշմանիշերի արտահանման ժամանակ:

15. Մաքսային մարմինները համապատասխան գրանցամատյանում նշում են տրամադրվող ակցիզային դրոշմանիշերի համարները, սերիաները, քանակը և տրամադրման ժամանակը:

16. Ակցիզային դրոշմանիշերն արտահանելիս մաքսային գանձումներ չեն կատարվում:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ «ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՆԹԱԱԿՑԻԶԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ

 

17. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «Ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծվող ենթաակցիզային ապրանքները դրոշմավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս:

(17-րդ կետը փոփ. 31.08.98 N 539)

18. Ապրանքների դրոշմավորումը կատարվում է ապրանքի վրա նախատեսված տեղերում սոսնձման միջոցով ակցիզային դրոշմանիշ փակցնելով` սույն կարգի N 4 հավելվածում նշված ձևով: Ապրանքների դրոշմավորման ժամանակ գործածվում է այնպիսի սոսինձ, որը հնարավորություն չի տալիս պոկելու ակցիզային դրոշմանիշը` առանց վնասելու ապրանքի ապրանքային տեսքը:

 

 IV. ԵՆԹԱԱԿՑԻԶԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

19. Հայաստանի Հանրապետության մաքսային կետերում ենթաակցիզային ապրանքների փոխադրման ամփոփագիրը լրացնելիս «Մաքսատան նշումները» մասում նշվում են ակցիզային դրոշմանիշերի քանակը և դրանց համարները:

20. Ի լրումն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի, մաքսային մարմիններ են ներկայացվում նաև ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին հայտարարատուի դիմումը և դրանց ձեռքբերման անդորրագիրը կամ կրկնօրինակը` հաստատված մաքսատան կողմից:

21. Բեռի զննման ժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձն ստուգում է նաև ակցիզային դրոշմանիշերի` սույն կարգով նախատեսված դրոշմավորման կանոնների ճշտությունը:

22. Մաքսային ձևակերպումների ժամանակ բեռնամաքսային հայտարարագրում (ԲՄՀ) կատարվում են համապատասխան նշումներ ակցիզային դրոշմանիշերի քանակի և համարների վերաբերյալ:

 

V. ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված առուծախի կամ մատակարարման պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հայտարարատուն պարտավոր է մինչև ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման օրվանից եռամսյա ժամկետի լրանալը մաքսատուն վերադարձնել չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

գրավոր դիմում` ակցիզային դրոշմանիշերի վերադարձման և դրանց դիմաց վճարված գումարի վերադարձման վերաբերյալ, դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները.

ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման անդորրագրի պատճենը.

ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար ներկայացվող դիմումի պատճենը:

Մաքսատան պետը ներկայացված փաստաթղթերի հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում գումարը վերադարձնելու վերաբերյալ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հաստատմանը: Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը մաքսատան պետի որոշումը քննարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում և դրա հաստատումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուին է վերադարձնում ակցիզային դրոշմանիշերի դիմաց վճարված և վերադարձման ենթակա գումարը: Ընդ որում, արտարժույթով վճարված գումարները նույնպես վերադարձվում են դրամով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված դրամի փոխարժեքը:

24. Դրոշմավորման ժամանակ վնասված ակցիզային դրոշմանիշերը հայտարարատուն պարտավոր է ներկայացնել մաքսատուն: Դրանք պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` ապահովելով հետևյալ պայմանները`

ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն առանց ծալքերի և անհարթությունների.

պետք է պարզ երևան փակցված ակցիզային դրոշմանիշի համարը և դրա կենտրոնական մասը.

ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացվեն.

հայտարարատուի կողմից վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի ծավալը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր առաջնային չափերի առնվազն 60 տոկոսը:

Հայտարարատուն վնասված ակցիզային դրոշմանիշերի հետ միասին մաքսատուն է ներկայացնում սույն կարգի 8-րդ կետում սահմանված փաստաթղթերը: Մաքսատան պետը երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում գումարը վերադարձնելու վերաբերյալ և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հաստատմանը: Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը մաքսատան պետի որոշումը քննարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում և դրա հաստատումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուին է վերադարձնում ակցիզային դրոշմանիշերի դիմաց վճարված գումարի 50 տոկոսը: Ընդ որում, արտարժույթով վճարված գումարները նույնպես վերադարձվում են դրամով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված դրամի փոխարժեքը:

 

VI. ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները:

26. Մաքսատան պետը սույն կարգի 23-րդ կետում սահմանված ներմուծման ժամկետը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել մինչև 3 ամիս ժամկետով:

27. Հայտարարատուն սույն կարգի 23-րդ կետում սահմանված ներմուծման ժամկետը լրանալուց հետո մաքսատուն է ներկայացնում հաշվետվություն ակցիզային դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ` կից ներկայացնելով ենթաակցիզային ապրանքների ներմուծման ձևակերպման ԲՄՀ-ն, ինչպես նաև չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը, որոնց համարները պետք է համապատասխանեն ԲՄՀ-ում նշված ակցիզային դրոշմանիշերի համարներին:

28. Սույն կարգի 27-րդ կետում սահմանված պահանջների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններն իրականացնում են օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված առուծախի կամ մատակարարման պայմանագրի համաձայն ներմուծման ենթակա չվերադարձված ակցիզային դրոշմանիշերի քանակին համապատասխան ապրանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարների (հարկերի և տուրքերի) անվերապահ գանձում և փոխանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

29. (կետը հանվել է 31.08.98 N 539)

30. Հայտարարատուն չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքները «Տարանցիկ տեղափոխում» ռեժիմով տեղափոխելու համար մաքսային վարչության դեպոզիտ հաշվին է փոխանցում այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չափով վճարվելիք գումար:

31. Վերաարտահանման նպատակով մաքսային մարմիններ ներկայացված ապրանքները ենթակա չեն դրոշմավորման: Դրոշմավորված ապրանքների վերաարտահանման դեպքում ակցիզային դրոշմանիշերը վնասվում են, որպեսզի անհնար դառնա այդ ապրանքների օգտագործումը (իրացումը) Հայաստանի Հանրապետության տարածքում:

32. Չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների ժամանակավոր ներմուծում (արտահանում) կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ ապրանքները ներմուծվում են նմուշային քանակով` ցուցահանդեսներում, տոնավաճառներում, միջազգային հանդիպումների կամ համանման այլ միջոցառումների ժամանակ ցուցադրելու համար:

33. Չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների «Անմաքս առևտրի խանութ» ռեժիմով տեղափոխման ժամանակ դրանք ենթակա չեն դրոշմավորման: Այդպիսի ապրանքները ենթակա են դրոշմավորման անմաքս առևտրի խանութում վաճառվելու փաստը հաստատող հատուկ պիտակներով: Հատուկ պիտակներով դրոշմավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

34. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում բռնագանձված, ինչպես նաև հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված կարգով:

(34-րդ կետը լրաց. 31.08.98 N 539)

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետություն
ներմուծվող ակցիզային հարկով
հարկման ենթակա որոշ ապրանքների
դրոշմավորման կարգի

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Արտադրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի

Ապրանքախմբի անվանումը

22.04. 22.05. 22.06 խաղողի և այլ գինիներ, գինենյութ
22.07, սպիրտ բացառությամբ 5 լիտր
տարողությունը գերազանցող ծավալով
տարաներով ներմուծվող սպիրտի
22.08. սպիրտային խմիչքներ
24.02. ծխախոտի արտադրանք

(հավելվածը փոփ. 13.08.98 N 508, լրաց. 22.04.99 N 253)

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետություն
ներմուծվող ակցիզային հարկով
հարկման ենթակա որոշ ապրանքների
դրոշմավորման կարգի

 

 

 

 

 

 

 ՀՀՄՎ ____________________________ պետին

(տարածաշրջանային մաքսատան անվանումը)

 

Գրանցման N _______ ____ ____________199 թ.

 

Ոգելից խմիչքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

___________________________________________________________________

(ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն)

___________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՏՀՀ համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Խնդրում է տրամադրել ակցիզային դրոշմանիշեր`

 _____________________________ հատ ____________________ գումարի չափով:

 

Ընդհանուր գումարը` __________________________________________________

(տառերով)

 

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են

(ապրանքների անվանումները, նկարագիրը, քանակը)

_________________________________________________________________

 

_________________________________________________________________

 

 

Տվյալ ապրանքատեսակները գնվում են N ____  պայմանագրով 

 

 ____ _________199 թ.

 

______________________________________ կազմակերպությունից և կհասցվեն

 

______________________________________________________ պահեստ:

 

Ակցիզային դրոշմանիշների համար գումարը մուտքագրվել է __________ հաշվին

 

________ վճարման հավաստագրով ___  ________ 199 թ. և վճարված գումարը

 

կազմում է __________________________________________________________

(տառերով)

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ _________________ ______________________________

(ստորագրությունը) (ազգանունը, անունը հայրանունը)

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _________________ ______________________________

(ստորագրությունը) (ազգանունը, անունը հայրանունը)

 

Կ.Տ.

 

Մաքսատան նշումները միջոցների

մուտքագրման մասին

Մաքսատան նշումները երաշխիքի ընդունման մասին

 

 

___________________________________

(երաշխիքը տվողի անվանումը)

___________________________________

(գումարը)
___________________________________

(մաքսային ձևակերպումների վերջնական ժամկետը)

(հավելվածը փոփ. 31.08.98 N 539)

 

Հավելված N 2ա
Հայաստանի Հանրապետություն
ներմուծվող ակցիզային հարկով
հարկման ենթակա որոշ ապրանքների
դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՄՎ ___________________________________ պետին
(տարածաշրջանային մաքսատան անվանումը)

Գրանցման N ________ _____ _____________ 199  թ.

 

 

 Ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

_______________________________________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն)_______________________________________________________________
(բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)
խնդրում է տրամադրել ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշեր` ___________ հատ _____ գումարի չափով: Ընդհանուր գումարը`________________:
(տառերով)
Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են __________________________ (ապրանքների անվանումները, նկարագիրը, քանակը)
_______________________________________________________________
_______________________________________________________________
Տվյալ ապրանքատեսակները գնվում են N ______ պայմանագրով ____ _________ 199 թ. ______________________________________ կազմակերպությունից և կհասցվեն _______________________________________ պահեստ: Դրոշմավորումն իրականացվելու է _____________________ կազմակերպության _________________________________________________գործարանում:
(գործարանը գտնվելու երկիրը, հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները)

Ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել է ___________ հաշվին ________ վճարման հավաստագրով _____ __________ 199 թ. և վճարված գումարը կազմում է
_________________:

(տառերով)


Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

Կազմակերպության տնօրեն

_________________
(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)


Գլխավոր հաշվապահ


_________________
(ստորագրությունը)


_________________
(անունը, ազգանունը)


Կ.Տ.
____ ____________ 199 թ.

(հավելվածը լրաց. 31.08.98 N 539)

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետություն
ներմուծվող ակցիզային հարկով
հարկման ենթակա որոշ ապրանքների
դրոշմավորման կարգի

 

 

 

 

 

ՀՀՄՎ ____________________________ պետին

(տարածաշրջանային մաքսատան անվանումը)

 

Ակցիզային դրոշմանիշերի ստացման

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր

 

Գրանցման N ____ ____ _______ 199 թ.

 

_______________________________________________________________

(ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն)

 

________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՏՀՀ համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Ակցիզային դրոշմանիշեր`

 ________________________ հատ __________________ գումարի չափով:

 

Սերիա ______ համար _______________________________________________

 

Ընդհանուր գումարը` _________________________________________________

(տառերով)

 

Ակցիզային դրոշմանիշերը բաց թողնող աշխատակից ____________________________

(ստորագրությունը)

 _______________________________________________________________

(ազգանունը, անունը)

 

Ստացավ__________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը)

 

 _______________________________________________________________

 

N _______________ լիազորագրով ___ ___________ 199 թ.

 

Անձնագիր ______________ N ____տրված  _______________________________

 

_______________________________________________________________

 

Ստացա  ___________ 199 թ. ______________________________

(ստորագրություն)

 

Մաքսատան
Կ.Տ.

Ստացող կազմակերպության
Կ.Տ.

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետություն
ներմուծվող ակցիզային հարկով
հարկման ենթակա որոշ ապրանքների
դրոշմավորման կարգի

 

 

 

 

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՓԱԿՑՄԱՆ ՁԵՎԸ

Ներմուծեք նկարագրությունը_15393

 

(կարգը փոփ. 13.08.98 N 508, փոփ., լրաց. 31.08.98 N 539, լրաց. 22.04.99 N 253)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան