ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԵՎԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի գրությունը և պետական փորձաքննության եզրակացությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի 2021 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով` 56773.6 հազար դրամ, ծախսերի գծով` 56773.6 հազար դրամ, դեֆիցիտը /պակասորդ/ 0 հազար դրամ` համաձայն հավելվածի:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասորդը/` համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասորդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 6-ի:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել չափաքանակների 50 տոկոսը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ` Աղեկյան Սամվել Առաքելյան Արփինե Բաբլոյան Ալիսա Կարապետյան Ռոբերտ Հակոբյան Աղվան Վարդանյան Ժիրայր Ստեփանյան Ալիկ |
ԿՈՂՄ | ԴԵՄ | ՁԵՌՆՊԱՀ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Կ. Տ.
գ. Արևաշատ |
ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
ՈՒ Ղ Ե Ր Ձ
ԱՐԵՎԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ. ԲՅՈՒՋԵԻ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» և « Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներով Ձեր քննարկմանն է ներկայացվում Արևաշատ համայնքի 2021 թվականի բյուջեն:
Արևաշատ համայնքի 2021 թվականի բյուջեն կազմվել է համայնքի ղեկավարի հնգամյա ծրագրի դրույթներին համապատասխան:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Արևաշատ համայնքի 2021 թ. բյուջեով կանխատեսվել են
եկամուտներ` Ընդամենը 56773,6 hազար դրամ;
Արևաշատ համայնքի 2021 թ. բյուջեով սեփական եկամուտները կանխատեսվել է 12935,0 հազար դրամ: Պետական բյուջեից տրվող դոտացիան` 43838,6 հազար դրամ:
2021 թվականին հարկերի գծով նախատեսվել է 10400,0 հազար դրամ, որից 700,0 հազար դրամ շենք. շին. գույքահարկ, 5000,0 հազար դրամ հողի հարկ և 4700,0 հազար դրամ փոխադրամիջոցների գույքահարկ:
Կանխատեսման համար հիմք է հանդիսացել գույքահարկի և հողի հարկի հաշվարկման և գանձնման հաշվարկները:
Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարների գծով` տեղական տուրքեր նախատեսվել է 175,0 հազար դրամ:
Պաշտոնական դրամաշնորհների գծով` դոտացիա 43838,6 հազար դրամ` հիմք «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը:
Այլ եկամուտների գծով նախատեսվել է 960.0 հազար դրամ:
Տեղական վճարների գծով նախատեսվել է 1400,0 հազար դրամ:
Եկամուտները ըստ եկամտատեսակների` կից հատված 1-ին համապատասխան` կից տեղեկություններ: Նախորդ 2019 թվականի փաստացի կատարված, 2020 թվականի հաստատված և 2021 թվականի նախատեսված եկամուտների համեմատականը կցվում է (համեմատական 1):
ԾԱԽՍԵՐ
Արևաշատ համայնքի 2021 թվականի բյուջեով ծախսերը
նախատեսվել են` Ընդամենը 56773,6 հազար դրամ,
այդ թվում`
Ընթացիկ ծախսերի գծով` 56773,6 հազար դրամ:
Արևաշատ համայնքի 2021 թվականի բյուջեով նախատեսված ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման կցվում է (հատված 2,3,6):
Համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը հաշվարկելիս առաջնորդվել ենք 2019-2020թ, բյուջեի փաստացի կատարված և 2021թ. սպասվելիք ծախսերով:
ԾԱԽՍԵՐԸ ԲԱՇԽՎԵԼ ԵՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 01 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 32900,0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ
01բաժին 1 խումբ 1 դաս ` «Օրենսդիր և գործադիր մարմիններ» ծրագրով նախատեսվել է 32900,0 հազար դրամ:
01բաժին 3 խումբ 3 դաս` «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 50,0 հազար դրամ` համակարգչային ծառայությունների համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 04 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 541,5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ
04 բաժին 2 խումբ 1 դաս Անասնաբուժական ծախս 541.5
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 05 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 1600.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ
05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրով 1600.0 հազար դրամ` համայնքում աղբաթափության ծրագիր իրականացնելու համար:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ)
06 ԲԱԺԻՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 1200.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ
06 բաժին 4 խումբ 1 դաս` « Փողոցների լուսավորում» ծրագրով 1200.0 հազար դրամ:
ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 08 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 6592 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ
08 բաժին 2 խումբ 3 դաս` « Մշակույթի տներ, ակումբներ» ծրագրով 4292,0 հազար դրամ:
08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակույթային հիմնարկներ» ծրագրով 2300,0 հազար դրամ: Այս ծրագրում ընդգրկվել են համայնքային նշանակության միջոցառումների գծով ծախսերը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 10 ԲԱԺԻՆ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 2000,0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ
10 բաժին 7 խումբ 1 դաս` «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրով նախատեսվել է 2000,0 հազար դրամ
Այս ծրագրում ընդգրկվել են թաղման ծախսերի մասնակի հատուցման համար, սոցիալապես անապահով խավերին մասնակի օգնության, կազմակերպություններին աջակցության և նվիրատվության համար ծախսերը: Օգնությունները տրվում են տարին մեկ անգամ` համայնքի ղեկավարի որոշմամբ` քաղաքացիների դիմումների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ ԲԱԺԻՆ 11.1.2 11890.1
Նախորդ 2018 թվականի փաստացի կատարված, 2020 թվականի հաստատված և 2021 թվականի նախատեսված ծախսերի` գործառնական և տնտեսագիտական դասակարգման, դիֆիցիտի, մարման աղբյուրների, առանձին ցուցանիշների համեմատականները կցվում են (համեմատական 2,3,4,5,6):
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|