Գլխավոր տեղեկություն
Համար
N 420
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.09.1994-06.02.1996)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.06.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 1991 թվականի N 420

քաղ. Երևան

 

Տնամերձ ԵՎ այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին


Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այգեգործության (ամառանոցային) նպատակով հատկացված հողերը 1991 թվականի մարտի 15-ից համարել նրանց սեփականությունը:

2. Սահմանել, որ տնամերձի համար և այգեգործության (ամառանոցային) նպատակով տրված հողամասերը վաճառելիս գանձվում է տվյալ գյուղական խորհրդի վարչական տարածքի վարելահողերի առկա կարգի լրիվ կադաստրային արժեքի միջին գումարը (զուտ եկամուտ X 12), իսկ մասնակի հատուցմամբ տրված տնամերձ հողամասերը վաճառելիս` այդ գումարից հանվում է մուծված մասնակի հատուցման չափը:

Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի մեկ անգամից ավելի վաճառելու դեպքում կադաստրային միջին արժեքի գումարը չի գանձվում:

3. Եթե քաղաքներում, քաղաքատիպ ավաններում բնակվող քաղաքացին սեփականության իրավունքով ունի 0,04 հա և ավելի հողամաս, նրան այգեգործության (ամառանոցային) նպատակով նոր հողամաս չի հատկացվում:

4. Եթե քաղաքացին օգտագործում է հողակադաստրային գրքով գրանցված տնամերձ հողամասի ու սեփականաշնորհված հողաբաժնից ավելի հողատարածություն և այն օրենքով սահմանված կարգով հնարավոր չէ օտարել կամ այլ կարիքների համար օգտագործել, ապա սեփականության իրավունքով թողնվում է նրան: Այդ հողատարածության համար քաղաքացուց գանձվում է դրա մասնակի հատուցման արժեքը, իսկ երրորդ տարվանից սկսած եկամտահարկ` օրենքով սահմանված չափով:  

5. Այգեգործական (ամառանոցային) հողամասերի օգտագործումը կարգավորելու հետևանքով առաջացած մանր հողակտորները, եթե դրանք օրենքով սահմանված կարգով նպատակահարմար չէ օտարելու կամ այլ կարիքների համար օգտագործելու, թողնվում է փաստացի օգտագործողին, այդ տարածության համար վճարելով տվյալ գյուղի միջին կարգի վարելահողերի համար ընդունված կադաստրային լրիվ արժեքը (զուտ եկամուտ X 12): Այգեգործության (ամառանոցային) նպատակով օգտագործվող հողերից հարկ չի գանձվում:

(5-րդ կետը լրաց. 10.02.92 N 99, փոփ. 23.09.94 N 455)

6. Սահմանել, որ տնամերձ և այգեգործության (ամառանոցային) հողերի վաճառքից գանձված գումարները համաձայն Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի փոխանցվում են բաժնետիրական-առևտրային ագրոարդբանկի հայկական բանկի հատուկ հաշվին, որը տնօրինում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:

7. Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի համար գանձվում է հողի հարկ` «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

(7-րդ կետը լրաց. 23.09.94 N 455)

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ