ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 685-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Քաթ Արտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03536005) 2023 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրասենյակային կահույքի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 2,240,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Խիմմաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02709477) 2023 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մաքրման կայանի, դրենաժային խողովակների տեղափոխման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 508,350 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) Գուգլ ընկերության (Մաունթին Վյու, Կալիֆորնիա, ԱՄՆ) հետ 2023 թվականի սեպտեմբերի 13-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 2,666.67 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
06.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|