ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023 թվականի N 1644-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 467-րդ հոդվածների 1-ին մասերը և 469-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի «Գույք հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» N 1373-Ա որոշման համաձայն «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված շարժական գույքի անհատույց օգտագործման թիվ 06/2021 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր), նախատեսելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերն իրականացվելու են կոմիտեի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել «HYUNDAI GENESIS 3.8» («ՀՅՈՒՆԴԱԻ ՋԵՆԵՍԻՍ 3.8») մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2009 թվական, նույնականացման համարը՝ KMHGC41EP9U055048) տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|