Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 165-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.09.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

       ԿՈԴ

050.0165 Ն. 22.09.23

 

22 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 165-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել փոխանակման կետերի գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև նախատեսել կարգավորումներ, որոնք ուղղված են կանխարգելելու հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ,

հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է .

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 10-ի 4-րդ և 5-րդ կետերի 7-րդ ենթակետերից, 6-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «, հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 511-Ն որոշման իմաստով» բառերը։

2) Կանոնակարգ 10-ի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով.

«10) հաշվետվություն` 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի հավելված 20-ի։»:

3) Կանոնակարգ 10-ի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) չեն պահպանվել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջները:»։

4) Կանոնակարգ 10-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ), Կենտրոնական բանկն այդ թերությունների մասին կարող է տեղեկացնել դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում ճշգրտված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, դիմումի մերժման համար հիմք կարող է լինել փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը: Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները փոփոխվել են, ապա դիմումատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից դիմումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում դիմումը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:»։

5) Կանոնակարգի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Սույն կանոնակարգի 35-րդ, 37-րդ և 41-րդ կետերով ներկայացված փաստաթղթերում թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումների) առկայության դեպքում Կենտրոնական բանկն այդ թերությունների մասին կարող է տեղեկացնել դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում ճշգրտված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, դիմումի մերժման համար հիմք կարող է լինել փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը: Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները փոփոխվել են, ապա դիմումատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները` մինչև Կենտրոնական բանկի կողմից դիմումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում դիմումը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:»։

6) Կանոնակարգ 10-ի 53-րդ կետում.

ա․1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) փոխանակման կետը սույն կանոնակարգի 103-րդ կետով սահմանված աշխատանքային ռեժիմի համաձայն մեկ տարվա (365 օրվա) ընթացքում գործունեություն չի իրականացրել կամ խախտել է 103.1-րդ կետով սահմանված պահանջը:»,

բ․ 4-րդ ենթակետից հանել 2-րդ նախադասությունը,

գ. 6-րդ ենթակետում «անհատ ձեռնարկատիրոջ» բառերից հետո լրացնել «կամ իրավաբանական անձի» բառերը,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետ.

«7) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում:»։

7) Կանոնակարգ 10-ի 54-րդ կետում «1 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա» բառերով։

8) Կանոնակարգ 10-ի 79-րդ կետի 4-րդ ենթակետում «քաղաքային» բառից հետո լրացնել «կամ բջջային» բառերը:

9) Կանոնակարգ 10-ը 103-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 103.1-րդ կետով.

«103.1 Փոխանակման կետը լիցենզիան ստանալուց հետո այդ պահից սկսած յուրաքանչյուր տարվա (365 օրվա) ընթացքում պետք է անընդմեջ աշխատի առնվազն 10 աշխատանքային օր:»:

10) Կանոնակարգ 10-ի 108.1-րդ կետում.

ա. առաջին և վերջին նախադասություններում «փոխանակման կետում առկա դրամական միջոցները» բառերը փոխարինել «փոխանակման կետի դրամական միջոցները» բառերով,

բ. վերջին նախադասությունը «դրամապահոցի մնացորդի» բառերից հետո լրացնել «, բանկային հաշվի մնացորդի» բառերով։

11) Կանոնակարգ 10-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 108.2-րդ կետով.

«108.2. Փոխանակման կետը, իր գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով, իր մոտ առկա դրամական միջոցները կարող է փոխանակել ՀՀ առևտրային բանկերում բացառապես անկանխիկ եղանակով: Այդ նպատակով փոխանակման կետը կանխիկ գումարը ելքագրում է էլեկտրոնային գրանցումների մատյանից, մուտքագրում է նշված գումարը իր բանկային հաշվին՝ հետագայում փոխանակում իրականացնելու նպատակով: Ընդ որում, բանկային հաշվին առկա միջոցները փոխանակման կետի կողմից կանխիկացնելու դեպքում, կանխիկացված գումարը՝ նույն չափով և համապատասխան արժույթով փոխանակման կետը պարտավոր է մուտքագրել իր էլեկտրոնային գրանցումների մատյան: Ընդ որում, փոխանակման կետը վերոնշյալ գործողությունները պետք է իրականացնի սույն կանոնակարգի 123.2-րդ և 123.3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանմամբ:»:

12) Կանոնակարգ 10-ը 111-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 111.1-րդ կետով.

«111.1. Փոխանակման կետը սույն կանոնակարգի հավելված 20-ով սահմանված տեղեկության փոփոխության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաշվետվությունը ներկայացվում է «փի-դի-էֆ» ֆորմատի ֆայլով:»:

13) Կանոնակարգ 10-ի 115-րդ կետի երրորդ նախադասությունում «գործարքի օր,» բառերից հետո ավելացնել «գործարքի տեսակ,» բառերը:

14) Կանոնակարգ 10-ի 123-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«123. Փոխանակման կետի դրամարկղում առկա դրամական միջոցների ամբողջ մնացորդը պետք է համապատասխանի էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալներին: Ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ աշխատանքային ժամերից հետո և ոչ աշխատանքային օրերին փոխանակման կետի ամբողջ տարածքում առկա գումարը (դրամական միջոցները) համարվում է փոխանակման կետի դրամական միջոցներ:»:

15)ուղղ. Կանոնակարգ 10-ի 123.1-րդ, 123.2-րդ և 123.3-րդ կետերում «փոխանակման կետում առկա» բառերը փոխարինել «փոխանակման կետի դրամարկղում առկա» բառերով:

16) Կանոնակարգ 10-ի 132-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել:

17) Կանոնակարգ 10-ը 133-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 134-րդ կետով.

«134. Մինչև 2023թ.-ի դեկտեմբերի 31-ը փոխանակման կետերը պարտավոր են 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) դատվածություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի հավելված 20-ի։ Ընդ որում դատվածությունը պետք է առաջացած լինի 2019 թվականի հուլիսի 27-ից հետո ընկած ժամանակահատվածում։»:

18) Կանոնակարգ 10-ի հավելված 1-ում՝

ա. «Լիցենզավորվող անձի մասին» աղյուսակը 1.8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.9-րդ ենթակետով.

«1.9. Էլեկտրոնային հասցեն (նշված հասցեով ծանուցման կամ տեղեկացման դեպքում, փոխանակման կետը համարվում է պատշաճ ձևով ծանուցված կամ տեղեկացված):»,

բ.ուղղ.. «վարչական պատասխանատվության:» բառերից հետո «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:» նախադասությունը փոխարինել «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում այդ փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին «փի-դի-էֆ» ֆորմատի ֆայլով ներկայացնել համապատասխան փոփոխված տեղեկատվությունը:» նախադասությամբ։

19) Կանոնակարգ 10-ի Հավելված 16-ում և Հավելված 17-ում «Արտոնագիր» և «Արտոնագրի No» բառերը փոխարինել համապատասխանաբար «Լիցենզիա» և «Լիցենզիայի համար» բառերով։

20) Կանոնակարգ 10-ի Հավելված 17-ում «111-րդ» բառը փոխարինել «114-րդ» բառով։

21) Կանոնակարգ 10-ը լրացնել հավելված 20-ով՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կամ գրանցման փուլում գտնվող փոխանակման կետերը սույն որոշման 1-ին կետի 18-րդ ենթակետի «ա» պարբերությամբ պահանջվող էլեկտրոնային հասցեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 165-Ն որոշման

 

 

Հավելված 20

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

Հայտատուի/փոխանակման կետի անվանումը ___________________

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ 10 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐԻ (ՏՆՕՐԵՆԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

10 և ավելի տոկոս ձայնի իրավունք ունեցող անձինք

Անվանումը (Անուն, ազգանուն)

ՀՎՀՀ (անձնագրի տվյալներ)

ՀԾՀ

Գործունեության վայրը (բնակության վայրը)

Մասնակցության չափը

Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար, եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

           
           

Փոխանակման կետի ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ տեղեկություն

Անուն ազգանուն

Անձնագրի տվյալներ

ՀԾՀ

Բնակության վայրը

 

Արդյո՞ք անձն ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար, եթե «այո»՝ ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

           
           

 

Հավաստիացնում ենք, որ սույն փաստաթղթում ներկայացված տեղեկությունն արժանահավատ է և ամբողջական:

Տեղեկացված ենք և տեղեկացրել ենք սույն հաշվետվությունում ներկայացված անձանց առ այն, որ տեղեկության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Տեղեկացնում ենք, որ ստացել ենք սույն հաշվետվությունում ներկայացված անձանց համաձայնությունն առ այն, որ

ա. սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը,

բ. սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության փոփոխության դեպքում փոխանակման կետը կտեղեկացվի այն տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Պարտավորվում ենք սույն հաշվետվությամբ ներկայացված տեղեկության փոփոխության դեպքում այդ մասին հայտնի դառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին։

 

Փոխանակման կետի

ղեկավարի (տնօրենի)

անունը, ազգանունը

___________________

   

Ամսաթիվ`

___________________

օր/ամիս/տարի

Ստորագրություն`

___________________

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: