Գլխավոր տեղեկություն
Համար
N 1694-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2023 թվականի N 1694-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետով հաստատված N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝

ա. 18-րդ կետում «ոչ ուշ, քան հինգ տարին» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան տասը տարին» բառերով,

բ. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«38.

Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվել են հողի բերրի շերտի օգտագործման ու պահպանման պահանջները և հանման նորմերը

     

1

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 8-ի N 1404-Ն որոշում

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

 

 

 

 

 

 

»,

 

գ. 38-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին և 38.2-րդ կետերով՝

 

«38.1.

Հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար

     

0,5

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի

5-րդ կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

38.2.

Բացառվել է հողի բերրի շերտի վաճառքը

     

1

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի

5-րդ կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

 

 

»,

 

դ. 2-րդ, 17-րդ, 19-րդ, 22-րդ, 29-31-րդ, 33-րդ, 35-րդ և 37-րդ կետերի «Կշիռը» սյունակում «1» թիվը փոխարինել «0,85» թվով,

ե. 58-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 59-րդ կետով՝

 

«59.

Տեխնիկական միջոցների մասին տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկությունը ներկայացվել է լիազոր

մարմին՝ փոփոխություն

կատարելուց հետո 14 օրվա ընթացքում

     

0,5

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

 

 

 

 

».

 

2) որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝

ա. 13-րդ կետում «ոչ ուշ, քան հինգ տարին» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան տասը տարին» բառերով,

բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«28.

Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվել են հողի բերրի շերտի օգտագործման ու պահպանման պահանջները և հանման նորմերը

     

0,8

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 8-ի N 1404-Ն որոշում

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

 

 

 

 

 

 

»,

 

գ. 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին և 28.2-րդ կետերով՝

 

«28.1.

Հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար

     

0,8

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի

5-րդ կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

28.2.

Բացառվել է հողի բերրի շերտի վաճառքը

     

0,8

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ

մասի 5-րդ կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

 

 

»,

 

դ. 44-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 45-րդ կետով՝

 

«45.

Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում՝

       

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ և 25-րդ կետեր

 

փաստաթղթային

և (կամ)

տեսազննում

 

1) յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացվել են արդյոք գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ.

     

0,8

 

փաստաթղթային

և (կամ)

տեսազննում

 

2) մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցվել են հանքավայրի շահագործման աշխատանքները, և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացվել են ընդերքօգտագործման, արտակարգ իրավիճակների, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմիններին և բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին

     

0,8

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

»,

 

ե. 2-րդ կետի «Կշիռը» սյունակում «1,55» թիվը փոխարինել «1,5» թվով,

զ. 12-րդ, 13-րդ և 15-րդ կետերի «Կշիռը» սյունակում «1,25» թիվը փոխարինել «1» թվով,

է. 31-րդ և 32-րդ կետերի «Կշիռը» սյունակում «2» թիվը փոխարինել «1,6» թվով,

ը. 33-40-րդ կետերի «Կշիռը» սյունակում «1» թիվը փոխարինել «0,9» թվով.

3) որոշման 1-ին կետով հաստատված N 10 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 35-37-րդ կետերի «Կշիռը» սյունակում «1» թիվը փոխարինել «0,85» թվով.

4) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 37-րդ կետից, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 34-րդ կետից, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 30-րդ կետից, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 41-րդ կետից, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 41-րդ կետից, N 6 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 23-րդ կետից, N 7 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 24-րդ կետից, N 8 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 22-րդ կետից և N 9 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 14-րդ կետից հանել «Արդյո՞ք» բառը, իսկ «փորձաքննության» բառը փոխարինել «Փորձաքննության» բառով.

5) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 38-րդ կետից, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 35-րդ կետից, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 31-րդ կետից, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ կետից, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ կետից, N 6 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 24-րդ կետից, N 7 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 25-րդ կետից, N 8 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 23-րդ կետից և N 9 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 15-րդ կետից հանել «Արդյո՞ք» բառը, իսկ «գործունեությունն» բառը փոխարինել «Գործունեությունն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: