Գլխավոր տեղեկություն
Համար
հ.նխ-569-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.09.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1996/13
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
09.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությունը, որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը ժողովրդական քննարկման համար հնգօրյա ժամկետում հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» և «Республика армения» պաշտոնաթերթերում:

2. Սահմանել ժողովրդական քննարկման համար ժամկետ մինչև 1993 թվականի հոկտեմբերի 15-ը:

(2-րդ կետը փոփ. 24.09.93 հ.նխ-585-1)

3. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության բազմակուսակցական ժամանակավոր հանձնաժողով` սահմանադրության նախագծերի քննարկման ընթացքում ստացվող դիտողություններն ու առաջարկությունները համակարգելու և Գերագույն խորհրդի նախագահությանն ու հեղինակներին ներկայացնելու համար:

(3-րդ կետը խմբ. 24.09.93 հ.նխ-585-1)

4. Հանձնարարել ժամանակավոր հանձնաժողովին քննարկման ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ամփոփել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությամբ պարբերաբար լուսաբանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի ժողովրդական քննարկման ընթացքը:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի ժողովրդական քննարկման վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության վերոհիշյալ ժամանակավոր հանձնաժողովին:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարության ֆինանսատնտեսական վարչությանը անհրաժեշտ պայմաններ ստեղծել հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար:

8. «Հայաստանի Հանրապետություն» և «Республика армения» պաշտոնաթերթերում հրապարակել օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այլընտրանքային նախագծերը:

9. Առաջարկել Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող կուսակցական և ազատ մամուլին` աջակցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի ժողովրդական քննարկմանը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


9 հուլիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 261, կետ 6
Հ.ՆԽ-569-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.09.1993, Հ.ՆԽ-585-I 24.09.1993, հ.նխ-569-1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան