ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1685-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 1385-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԲԵՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ԱՐՄԲԵՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 1385-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Puizmeister BSF56- 5.16H MERSEDES BENZ MB-AROCS 4443 WHITE-GREY CHASSIS NO WIT96403110627950» բառերը փոխարինել «PUTZMEISTER BSF 56-5.16H MERCEDES -BENZ. MB-AROCS 4443 WHITE-GREY CHASSIS NO W1T96403110627950 ENGINE NO 470913C0765615» բառերով.
2) 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «36M3 TIPPER SEMI TRAILER 4X12 TONES AXLE, AIR SUSPENSION 8+1 NOSOF TYRE 385/65R22.5 BRAND: EMIRSAN CHASSIS NO:NR9EMR101PK178208 CHASSIS NO:NR9EMR101PK178209» բառերը փոխարինել «38 M3 4 AXLE U TYPE TIPPER SEMI TRAILER 4X12 TONES AXLE, AIR SUSPENSION 8+1 NOSOF TYRE 385/65R22.5 BRAND: EMIRSAN CHASSIS NO:NR9EMR101PK178208 CHASSIS NO:NR9EMR101PK178209 ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիր 87163930090» բառերով.
3) 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «MERCEDES BENZ AXOR 33445 VIN 9BM958471NB309919» բառերը փոխարինել «MERCEDES BENZ AXOR 3344S VIN 9BM958471NB309919» բառերով.
4) 5-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «MERCEDES BENZ AXOR 33445 VIN 9BM958471NB309949» բառերը փոխարինել «MERCEDES BENZ AXOR 3344S VIN 9BM958471NB309949» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |