ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 հոկտեմբերի 2021 թվականի թիվ 62-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
Սիսիանի համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
Կողմ -7
ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝
2021 թ. հոկտեմբերի 05 ք. Սիսիան |
Ա. Հակոբջանյան |
Հավելված ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 05-ի թիվ 62-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին (այսուհետ՝ քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահ) ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները:
2. Քաղաքացիական հոգեհանգստի ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվությունը տալիս է Սիսիանի համայնքի ղեկավարը՝ ընթացիկ տարվա տեղական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա, եթե քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը թույլտվության տրամադրման պահին (ինչպես առաջին, այնպես էլ հաջորդ անգամ) համապատասխանում է սույն հավելվածով սահմանված սահմանափակումներին, պահանջներին և պայմաններին:
3. Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացումը և (կամ) մատուցումը առաջացնում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 2.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները կարող են գտնվել՝
1) ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, հյուրանոցներից, բազմաբնակարան շենքերից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից, հանրային սննդի օբյեկտներից նվազագույնը 75 մ, իսկ անհատական բնակելի տներից նվազագույնը 50 մ հեռավորության վրա բացառությամբ, եթե դրանք գտնվելու են՝
ա) հիվանդանոցներում գործող ախտաբանաանատոմիական բաժիններում կամ բաժանմունքներում, կամ
բ) գերեզմանատներին (բացառությամբ Սիսիանի քաղաքային պանթեոնի) կից՝ գերեզմանատների զբաղեցված հողամասի սահմանից մինչև 50մ հեռավորության վրա, կամ
գ) միայն անհատական բնակելի տներից և (կամ) հանրային սննդի օբյեկտներից մինչև սույն կետի առաջին ենթակետում նշված հեռավորությունների վրա և առկա է դրանց սեփականատերերի գրավոր համաձայնությունը:
5. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին և պայմաններին՝
1) Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է ունենան՝
ա. նախասրահ՝
բ. հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ,
գ. սանհանգույց (առնվազն 1 հատ, որից մեկը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար),
դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առաջին բժշկական օգնության համար անհրաժեշտ դեղորայքով,,
2) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար՝ առնվազն մինչև հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ, զուգարան:
3) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահում հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված երկու և ավելի սենյակի առկայության դեպքում յուրաքանչյուրը պետք է ունենա առանձին մուտք, նախասրահ, սանհանգույցներ,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշման պահանջներին համապատասխան և հասցեի նշմամբ ցուցանակներ, ընդ որում ցուցանակները պետք է լինեն լուսավորված,
5) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահի տարածքը պետք է ունենա յուրաքանչյուր հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված մեկ սենյակի հաշվարկով առնվազն 20 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղ,
6) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահին կից պետք է լինի հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված մեկ սենյակի հաշվարկով առնվազն 50 քմ մակերեսով տարածք՝ քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը մասնակցող անձանց գտնվելու համար՝ ապահովված աղբամաններով, լուսավորությամբ և ծխելու համար նախատեսված (առանձնացված) հատվածով,
7) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը պետք է ունենա ջեռուցման, հովացման, օդափոխության, իսկ հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակում նաև երաժշտության ձայնային համակարգեր,
8) քաղաքացիական հոգեհանգստի սրահը շահագործողը պետք է ունենա բժշկի որակավորում ունեցող աշխատակից կամ համապատասխան պայմանագիր Սիսիան քաղաքում գործող բժշկական հաստատությունների հետ՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման ողջ ժամանակահատվածում բժշկի ներկայությունը ապահովելու համար՝ անհրաժեշտության դեպքում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով,
9) քաղաքացիական հոգեհանգստի սրահի շահագործողը քաղաքացիական հոգեհանգստի սրահում ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման ընթացքում պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքաշինական, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ (սանիտարահամաճարակաբանական) նորմերի ու կանոնների պահպանումը:
6. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը կարող է ունենալ նաև հոգևորականի համար նախատեսված սենյակ, ինչպես նաև առանձին մուտքով ծաղիկների և սգո պարագաների վաճառքի սրահ, որի ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:
Աշխատակազմի քարտուղար/փոխարինող՝ |
Հ. Բլբուլյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|