Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 70-Ն

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել Աբովյան համայնքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝ 5 000 (հինգ հազար) դրամ։

2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան 1 լարանցման համար:

(2-րդ կետը լրաց. 14.04.21 N 14-Ն)

3. Սահմանել միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության վճար՝ ամսական 1 500 (հազար հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:

4. Սահմանել «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վճարները՝ համաձայն հավելված 1-ի։

5. «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա վճարը սահմանել 30 000 (երեսուն հազար) դրամ:

6. «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա վճարը սահմանել 20 000 (քսան հազար) դրամ։

7. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը յուրաքանչյուր հուղարկավորության համար սահմանել ՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ:

8. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման և տեխնիկական զննման վճարների չափը` համաձայն հավելվածներ 2-ի և 3-ի:

9. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը սահմանել հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ սեզոնում 20 (քսան) դրամ:

10. Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝ համաձայն հավելված 4-ի։

11. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար` համաձայն հավելված 5-ի:

12. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 5-7-րդ կետերով սահմանված վճարների համար կիրառելու դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ-8

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

 

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

  

2020թ. դեկտեմբերի 25

ք. Աբովյան

 

Հավելված 1

Աբովյան համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 25-ի

N 70-Ն որոշման

 

«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

N

Մարզաձևեր

Ծառայության վճարների չափը

(դրամ)

1.

Լող `

 

1.1

1 ժամ պարապմունքի համար

1 000

(հազար)

1.2

12 ժամ պարապմունքի համար

10 000

(տասը հազար)

2.

Մարմնամարզություն

(12 ժամ պարապմունքի համար)

6 000

(վեց հազար)

3.

Մարզասրահ

(12 ժամ պարապմունքի համար)

5 000

(հինգ հազար)

 

Հավելված 2

Աբովյան համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 25-ի

N 70-Ն որոշման

 

«ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

N

Շենքերի հարկերի և բնակարանների թիվը

Ամսական

վճարի չափը

(դրամ)

1.

6 հարկանի շենք,

հարթակում 2 բնակարան

5 800

(հինգ հազար ութ հարյուր)

2.

6 հարկանի շենք,

հարթակում 3 բնակարան

6 500

(վեց հազար հինգ հարյուր)

3.

9 հարկանի շենք,

հարթակում 2 բնակարան

8 800

(ութ հազար ութ հարյուր)

4.

9 հարկանի շենք,

հարթակում 3 բնակարան

10 120

(տասը հազար հարյուր քսան)

5.

9 հարկանի շենք,

հարթակում 4 բնակարան

11 440

(տասնմեկ հազար չորս հարյուր քառասուն)

6.

14 հարկանի շենք,

հարթակում 4 բնակարան

16 750

(տասնվեց հազար յոթ հարյուր հիսուն)

7.

12 հարկանի շենք,

հարթակում 6 բնակարան

18 640

(տասնութ հազար վեց հարյուր քառասուն)

8.

16 հարկանի շենք,

հարթակում 6 բնակարան

25 450

(քսանհինգ հազար չորս հարյուր հիսուն)

 

Հավելված 3

Աբովյան համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 25-ի

N 70-Ն որոշման

 

«ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

N

Շենքերի հարկերի թիվը

Տարեկան

վճարի չափը

(դրամ)

1.

6-9 հարկանի շենքեր

15 000

(տասնհինգ հազար)

2.

12 հարկանի շենքեր

20 000

(քսան հազար)

3.

14 հարկանի շենքեր

23 300

(քսաներեք հազար երեք հարյուր)

4.

16 հարկանի շենքեր

26 700

(քսանվեց հազար յոթ հարյուր)

 

Հավելված 4

Աբովյան համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 25-ի

N 70-Ն որոշման

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՓԱԹԵԹԻ) ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Վճարի տեսակը

Դրույքաչափը

(դրամ)

1.

Օրինականացված ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրման համար

65 000

(վաթսունհինգ

հազար)

2.

Բնակելի կամ ոչ բնակելի տարածքների օտարման և օգտագործման տրամադրման համար

73 000

(յոթանասուներեք հազար)

 

Հավելված 5

Աբովյան համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 25-ի

N 70-Ն որոշման

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Հ/Հ

Վճարի տեսակը

Դրույքաչափը

(դրամ)

1.

Շինությունների համար՝

 
 

1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար

250

(երկու հարյուր հիսուն)

 

2) Իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար

250

(երկու հարյուր հիսուն)

2.

Հողամասերի համար՝

 
 

1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար

100

(հարյուր)

 

2) Իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար

100

(հարյուր)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.04.2021, N 14-Ն 02.05.2021, N 70-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան