Գլխավոր տեղեկություն
Համար
N 556
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.09.1996-09.06.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
30.10.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.1998

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 1993 թվականի N 556

 

քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման, և, հաշվի առնելով հանրապետության տարածքում առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների, հատկապես ոչ պետական ձեռնարկությունների` դրամարկղային հսկիչ-դրամարկղային մեքենաներով ապահովման հետ կապված աշխատանքների խիստ անբավարար ընթացքը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների կողմից (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից), բացառությամբ կրպակների, տաղավարների, շրջիկ առևտրական կետերի, նախնական պատվերի կտրոնով հացի վաճառք իրականացնող մասնագիտացված խանութների ու բաժինների, ինչպես նաև Հայկոոպի համակարգի` գյուղական բնակավայրերում տեղաբաշխված մեկ աշխատանքային տեղ ունեցող խանութների, առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների մանրածախ վաճառքի իրականացումը համարվում է եկամուտների հաշվառման սահմանված կարգի ու առևտրի կանոնների կոպիտ խախտում և նրանց նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում`

ա) առաջին անգամ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 50 նվազագույն աշխատավարձի չափով.

բ) երկրորդ անգամ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 200 նվազագույն աշխատավարձի չափով.

գ) երրորդ և ավելի անգամ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 500 նվազագույն աշխատավարձի չափով:

 (1-ին կետը փոփ. 24.09.96 N 310)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նախատեսված տուգանքները մուծում են խախտում թույլ տված ձեռնարկությունները:

3. Առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների մանրածախ վաճառք իրականացնող անհատ ձեռներեցները և ձեռնարկությունների պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքով սահմանված կարգով:

(3-րդ կետը փոփ. 24.09.96 N 310)

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններում հսկիչ-դրամարկղային մեքենաների ապարատների օգտագործման կարգը (կցվում է):

(4-րդ կետը փոփ. 24.09.96 N 310)

5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ժողովրդական սպառման ապրանքների որակի ու առևտրի պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` հսկիչ-դրամարկղային մեքենաների մեքենաների առկայության և շահագործման նկատմամբ 1993 թվականի նոյեմբերի 1-ից սահմանել անհրաժեշտ վերահսկողություն:

(5-րդ կետը փոփ. 24.09.96 N 310)

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ժողովրդական սպառման ապրանքների որակի ու առևտրի պետական տեսչության գործունեության խրախուսման և նրա նյութատեխնիկական բազայի ամրապնդման նպատակով սույն որոշման 1-ին կետով նախատեսված խախտումների համար բռնագանձված տուգանքների գումարի 5 տոկոսը հատկացվում է տեսչությանը:

7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 10-օրյա ժամկետում մշակել կրպակներում, տաղավարներում և շրջիկ առևտրական կետերում վաճառքի թույլատրվող պարենային և ոչ պարենային ապրանքների տեսականին և ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` 5-օրյա ժամկետում համատեղ հաստատել առևտրի և սպասարկման ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները:

       (8-րդ կետը փոփ. 24.09.96 N 310)

 9. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Հայկոոպի վարչությանը` 15-օրյա ժամկետում կազմել իրենց համակարգերի մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների ցանկը, իսկ պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ոչ պետական մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների ցանկը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության ժողովրդական սպառման ապրանքների որակի ու առևտրի պետական տեսչություն:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման 6-րդ կետի, ինչպես նաև սույն որոշման գործողությունը 1994 թվականի հունվարի 1-ից տարածել հասարակական սննդի ոլորտում ծառայություններ իրականացնող ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից), ինչպես նաև անհատ ձեռներեցների վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1993 թ. 
հոկտեմբերի 30-ի N 556 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ-ՎԵՐԱՀՍԿԻՉ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Բնակչության հետ հաշվարկները հաշվիչ-վերահսկիչ դրամարկղային ապարատներով իրականացնող ձեռնարկությունները պետք է պարտադիր կարգով գնորդին տան նրանից կանխիկ գումարն ընդունելու փաստը հաստատող վճարագիր (դրամարկղային չեկ):

2. Դրամարկղային վճարագրերը մարվում են գնորդին ապրանքը հանձնելու հետ միաժամանակ` դրոշմելու կամ համապատասխան տեղում կտրելու միջոցով:

Դրամարկղային վճարագրերի վրա պետք է լինեն պայմանական ծածկագրեր, դրոշմներ` դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների համարների և կանխիկ դրամի ընդունման ու ստացման ամսաթվերի նշմամբ:

3. Բոլոր դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներն աշխատանքի ընթացքում պարտադիր կարգով պետք է ունենան հսկիչ ժապավեններ:

Հսկիչ ժապավենները, վճարագրերի կրկնօրինակները (պատճենները) և ընդունված կանխիկ գումարները հաստատող այլ փաստաթղթեր ձեռնարկությունում պետք է պահվեն փաթեթավորված վիճակում` 15 օր, վերջին գույքագրման անցկացման և ապրանքային հաշվետվության ստուգման օրվանից հաշված:

Ապրանքային հաշվետվությունները և դրանց կից խիստ հաշվառման փաստաթղթերը ձեռնարկությունում պահվում են 3 տարուց ոչ պակաս ժամկետով:

Սույն կետի երկրորդ պարբերությունում թվարկված փաստաթղթերի` սահմանված ժամկետներում պահպանման համար պատասխանատվությունը կրում են ձեռնարկության ղեկավարը կամ նրան փոխարինողը:

4. Դրամարկղային գործառնությունների ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դրամարկղային գործառնությունների վճարման կարգին համապատասխան:

5. Պարենային և ոչ պարենային ապրանքների կոմիսիոն առևտրով զբաղվող խանութներում և բաժիններում իրը (ապրանքը) վերադարձնելիս կոմիտենտից ապրանքների պահպանման դիմաց գանձված գումարի համար գանձապահն ամեն օր կազմում է մուտքի հաշվարկային տեղեկագիր:

Օրվա վերջին տեղեկագրում նշված գումարներն ամփոփվում են, տեղեկագիրը ստորագրում են խանութի ղեկավարը, գանձապահն ու հաշվապահը, և ընդհանուր գումարի համար դուրս է գրվում մեկ մուտքի օրդեր, որը տեղեկագրի հետ միասին կցվում է դրամարկղային հաշվետվությանը և հանձնվում հաշվապահություն: Նշված տեղեկագրերի բլանկները համարվում են խիստ հաշվառման բլանկներ:

Վաճառված ապրանքի դիմաց կոմիտենտին կանխիկ դրամի վճարումը կատարվում է կոմիտենտային քարտում` նրա ստորագրելուց հետո:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.05.1998, N 298 09.06.1998, N 556
24.09.1996, N 310 24.09.1996, N 556
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան