Գլխավոր տեղեկություն
Համար
N 531
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2001-28.03.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
19.10.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 1993 թվականի N 531

 

քաղ. Երևան

 

 ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 30-ի «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանը`

ա) սահմանված կարգով 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել տեսչության կանոնադրությունը.

բ) մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը.

գ) մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սպասարկման ոլորտի այն ծառայությունների ցանկը, որոնց վրա տարածվում են «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին մասի պահանջները:

3. (կետն ուժը կորցրել է 02.07.01 N 588)

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության համար ծառայողական մարդատար ավտոմեքենայի 1 միավոր սահմանաքանակ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության ապարատի պահպանման համար և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տեսչության ապարատի աշխատողների թվաքանակի ու աշխատանքի վարձատրության ֆոնդի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ