«Վավերացնում եմ» |
040.0178.12.06.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 1997 թ. N 178
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դիմաց ակցիզային հարկի հաշվարկման և վճարման աշխատանքները բարելավելու և ներքին շուկայում օրինականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետությունում արտադրված ակցիզային հարկով հարկման ենթակա ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացումը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է ակցիզային դրոշմանիշերով.
բ) 1997 թվականի սեպտեմբերի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված խաղողի և այլ գինիների, գինենյութի, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացումը Հայաստանի Հանարապետությունում, իսկ 1998 թվականի ապրիլի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված գարեջրի իրացումը Հայաստանի Հանրապետությունում.
գ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարվում է 2 դրամ.
դ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք արտադրողի համար ակցիզային հարկի կանխավճար է.
ե) մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, գինենյութի, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի դրոշմավորումն իրականացնում է իրացնողը` վճարելով դրոշմանիշերի արժեքը և այն ներառելով ինքնարժեքի կազմում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով ապրանքների ձեռքբերման հիմքերը:
(2-րդ կետը խմբ. 19.08.97 N 346, փոփ. 07.01.98 N 5)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերի նմուշները և դրանց օգտագործման կանոնները.
բ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ համատեղ մշակել և հաստատել ակցիզային դրոշմանիշերի կիրառման միջոցով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման ու վճարման կարգի մասին հրահանգ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.
գ) ապահովել ակցիզային դրոշմանիշերի, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, տպագրումը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության միջոցով դրանց իրացումը և այդ աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պարտադիր դրոշմավորման են ենթակա Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքներ (այսուհետև` ենթաակցիզային ապրանքներ)` համաձայն N 1 հավելվածի:
Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքներ արտադրող անձանց արգելվում է 1997 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում իրացնել, առաքել, տրամադրել կամ որևէ այլ ձևով օտարել սույն կարգին համապատասխան չդրոշմավորված արտադրանքը:
Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող Հայաստանի Հանրապետությունում արտադրված ենթաակցիզային ապրանքների համար դրանք արտադրողը դրոշմավորումը կարող է իրականացնել այլ պետությունների կողմից սահմանված ձևի ակցիզային դրոշմանիշերով` այդ մասին տեղյակ պահելով եռամսյակը մեկ անգամ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ տեղեկություններ ներկայացնելով համապատասխան հարկային մարմին:
2. Ակցիզային դրոշմանիշերը խիստ հաշվառման փաստաթղթեր են:
3. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող որոշ ենթաակցիզային ապրանքների սույն կարգին համապատասխան դրոշմավորման համար պատասխանատու են դրանք արտադրող անձինք: Հայաստանի Հանրապետությունում արտադրված և սույն կարգին համապատասխան չդրոշմավորված ենթաակցիզային որոշ ապրանքներ շրջանառության մեջ բաց թողնելու համար պատասխանատու են դրանք շրջանառության մեջ բաց թողնող անձինք:
4. Ակցիզային դրոշմանիշերն ապրանքի վրա փակցվում են սույն կարգի N 4 հավելվածում նշված ձևով: Ապրանքների դրոշմավորումը պետք է բացառի ապրանքի ապրանքային տեսքը` չվնասելով ակցիզային դրոշմանիշը պոկելու հնարավորությունը:
II. ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
5. Ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմնում (այսուհետև` հարկային մարմին):
6. Ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքներ արտադրողները` մինչև այդ ապրանքների բացթողումը:
7. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
դիմում` 2 օրինակից, համաձայն N 2 հավելվածի.
դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների ձեռքբերման գործարքի պայմանագրի և հաշվարկային փաստաթղթի (հաշիվ-ֆակտուրա) պատճենները.
ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող համապատասխան բանկից տրված քաղվածքի պատճենը:
8. Հարկային մարմինները ներկայացված փաստաթղթերի հիման վրա վարում են վաճառված (վերադարձված) ակցիզային դրոշմանիշերի հաշվառում` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած կարգով:
9. Հարկային մարմինն ակցիզային դրոշմանիշերը տրամադրում է սույն կարգի 7-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերի ներկայացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
10. Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած պատասխանատու անձանց լիազորած անձին` անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) ներկայացմամբ: Ակցիզային դրոշմանիշերի ստացումը հաստատվում է անդորրագրով (N 3 հավելված):
11. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերած անձինք վարում են դրանց գծով առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Արգելվում են սույն կարգին համապատասխան ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը, վերավաճառքը կամ փոխանցումն այլ անձանց:
III. ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը կարող են վերադարձվել դրանց ձեռքբերման օրվանից երկամսյա ժամկետում: Նշված ժամկետում հաշվառված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով չվերադարձնելը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության կիրառման նպատակով նախատեսված հաշվառմանը (գրանցմանը) վերաբերող փաստաթղթերի կոպիտ խախտումով վարում, և այդ դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի անուղղակի եղանակով հաշվարկման ձևեր:
14. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը վերադարձվում են` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
դիմում` ակցիզային դրոշմանիշերի վերադարձման և դրանց ձեռքբերման համար վճարված գումարի վերադարձման վերաբերյալ` դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները.
ակցիզային դրոշմանիշերի ստացման անդորրագրի պատճենը:
Հարկային մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ակցիզային դրոշմանիշերի գումարի վերադարձման մասին դիմումը և դրական որոշման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում են ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը: Ակցիզային դրոշմանիշերի գումարի վերադարձման մասին դիմումի մերժման դեպքում հարկային մարմինները ներկայացնում են մերժումը հիմնավորող փաստարկներ:
15. Վնասված ակցիզային դրոշմանիշերը ներկայացվում են հարկային մարմին` դրանք փակցնելով առանձին էջերի վրա և ապահովելով հետևյալ պայմանները`
ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն առանց ծալքերի և անհարթությունների.
պետք է պարզ երևան փակցված ակցիզային դրոշմանիշի համարը և դրա կենտրոնական մասը.
ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացվեն.
վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր առաջնային չափերի առնվազն 60 տոկոսը:
Վնասված ակցիզային դրոշմանիշերի հետ միասին հարկային մարմին են ներկայացվում սույն կարգի 14-րդ կետում սահմանված փաստաթղթերը:
Հարկային մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են վնասված ակցիզային դրոշմանիշերի գումարի վերադարձման մասին դիմումը և դրական որոշման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում են ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարի 50 տոկոսը: Ակցիզային դրոշմանիշերի գումարի վերադարձման մասին դիմումի մերժման դեպքում հարկային մարմինները ներկայացնում են մերժումը հիմնավորող փաստարկներ:
IV. ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
16. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:
17. Հարկային մարմինը սույն կարգի 13-րդ կետում սահմանված ժամկետը պատասխանատու անձի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով: Պատասխանատու անձի դիմումի մերժման դեպքում հարկային մարմինները նրան են ներկայացնում մերժումը հիմնավորող փաստարկներ:
18. Սույն կարգի խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Արտադրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի |
Ապրանքախմբի անվանումը |
22.03 |
գարեջուր |
22.04, 22.05, 22.06 | խաղողի և այլ գինիներ, գինենյութ |
22.08 | սպիրտային խմիչքներ |
24.02 | ծխախոտի արտադրանք |
Հավելված N 2 |
ՀՀՀՏ | տարածքային հարկային տեսչության պետին | |
(տարածքային հարկային տեսչության անվանումը) |
Գրանցված N __________ ___ ________ 199 թ.
Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին
Դ Ի Մ ՈՒ Մ
________________________________________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն) |
______________________________________________________________
(բանկային տվյալները, ՀՏՀՀ համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը) |
Խնդրում է տրամադրել ակցիզային դրոշմանիշեր`
______________________ հատ ________________________ գումարի չափով:
Ընդհանուր գումարը ______________________________________________
(տառերով)
Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են _____________________________
(ապրանքների անվանումները, նկարագիրը, քանակը)
___________________________________________________________
Տվյալ ապրանքատեսակները գնվում են N____պայմանագրով ___ _____ 199 թ.
____________________________________________________ կազմակերպությունից
(կազմակերպության անվանումը, ՀՏՀՀ համարը)
Ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել է ________ հաշվին _______
վճարման հավաստագրով ___ _________ 199 թ. և վճարված գումարը
կազմում է _________________________________________________
(տառերով)
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:
Կազմակերպության տնօրեն ________________ _____________________
(ստորագրություն)
(ազգանունը, անունը)
Գլխավոր հաշվապահ________________ __________________________
Կ.Տ.
(ստորագրություն)
(ազգանունը, անունը)
Հավելված N 3 |
ՀՀՀՏ
տարածքային հարկային տեսչության պետին
(տարածքային հարկային տեսչության անվանումը)
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
Գրանցման N ______ ____ _____________ 199 թ.
________________________________________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն)
_________________________________________________________________
(բանկային տվյալները, ՀՏՀՀ համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը)
Ակցիզային դրոշմանիշեր`
___________________________ հատ __________________ գումարի չափով:
Ընդհանուր գումարը` _________________________________________________
(տառերով)
Ակցիզային դրոշմանիշերը բաց թողնող աշխատակից ______________________________
(ստորագրությունը)
_______________________________________________________________
(ազգանունը, անունը)
Ստացավ _________________________________________________________
(պաշտոնը, ազգանունը, անունը)
_______________________________________________________________
N _____________ լիազորագրով ____ ________ 199 թ.
Անձնագիր _____ N __________ տրված _______________________________________
____________________________________________________________________
Ստացա ____ _________ 199 թ. ______________________________
(ստորագրությունը)
ՀՀ ՀՏ ՏՀՏ Կ.Տ. |
Ստացող կազմակերպության Կ.Տ. |
Հավելված N 4 |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՓԱԿՑՄԱՆ ՁԵՎ