Basic information
Number
թիվ 189
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.12.1995-01.11.1996)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
01.12.1995
Signing date
01.12.1995
Effective date
01.12.1995
Interrupt date
01.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 189

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արտարժույթի ամենօրյա հաշվարկային եՎ առք ու վաճառքի փոխարժեքների սահմանման մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, ելնելով Հայաստանի Հանրապետությունում միջբանկային արժութային շուկայի զարգացման անհրաժեշտությունից, որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 1995 թվականի դեկտեմբերի 11-ից հայտարարում է արտարժույթի ամենօրյա հաշվարկային և Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում գործառնությունների (գործարքների) իրականացման նպատակով` առք ու վաճառքի փոխարժեքներ:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչությանը մեկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել արտարժույթի ամենօրյա հաշվարկային և առք ու վաճառքի փոխարժեքների հաշվարկման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվության և համակարգչային տեխնիկայի վարչությանը մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ միջբանկային արժութային շուկայի գործունեության սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական ապահովվածության վերաբերյալ:


քաղ. Երևան
թիվ 189

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation