ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) կենդանիների Կարմիր գրքի և դրա մեջ գրանցված կենդանիների ցանկի հաստատումը.»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մայիսի 24 Երևան ՀՕ-47-Ն |