Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 15.03.2021
Ընդունող մարմին
Լեռնանիստ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.02.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ՓԵՏՐՎԱՐԻ 2021 թվականի N 13-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով

 

Համայնքի ավագանին Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`

 

1. Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 4-ի «Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 45-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝

 

1) 11.1.2.51 /պահուստային ֆոնդ / ծրագրի 4891/ պահուստային միջոցներ/ հոդվածի «4524,6» թիվը փոխարինել «4224,6» թվով

2) 08.2.4.51 /Այլ մշակույթային կազմակերպություն/ ծրագրի

ա. 4239 / ընդհանուր բնույթի ծառայություններ/ հոդվածի «900.0» թիվը փոխարինել «550.0» թվով

բ. 4237 / ներկայացուցչական ծախսեր/ հոդվածի «800.0» թիվը փոխարինել «1000.0» թվով։

գ. 4267 / Կենցաղային և հանրային սննդ նյութեր/ հոդվածի «0» թիվը փոխարինել «150.0» թվով

3) 09.4.1.55 /Բարձրագույն մասնագիտական կրթություն/ ծրագրի 4239 /ընդհանուր բնույթի ծառայություն/ հոդվածի «0» թիվը փոխարինել «300.0» թվով։

 

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ-9

1. ԱԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ

2. ԱՎԱԳՅԱՆ ԳԵՆԱԴԻ

3. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

4. ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

5. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՌԱԶՄԻԿ

6. ԶՈՀՐԱԲՅԱՆ ՔԵՐՈԲ

7. ՄԱՆՈՒԿՅԱՆ ՌՈՄԱՆ

8. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԻՍԱՀԱԿ

9. ՆԱԶԱՐՅԱՆ ՄԵԽԱԿ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԱՐՏՅՈՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան