Գլխավոր տեղեկություն
Համար
N 1719-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1719-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1373-Ն որոշման՝

1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, եթե դեբիտորական պարտքն առաջացել է մինչև պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը ներառյալ, կամ պարտապան կազմակերպության լուծարվելու, կամ պետական հաշվառումից հանված պարտապան անհատ ձեռնարկատիրոջ, կամ գործունեությունը կասեցված պարտապան նոտարի, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում` անկախ պարտքի մարման ժամկետից։».

2) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Մինչև դեբիտորական պարտքի կետանցված դառնալու օրվանից 366-րդ օրը լրանալը սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու (պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու դեպքում (եթե դեբիտորական պարտքն առաջացել է մինչև պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը ներառյալ) կամ պարտապան կազմակերպության լուծարման, կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանվելու, կամ պարտապան նոտարի գործունեության կասեցման, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում) հաշվետու (հարկային) տարում և չպահուստավորված դեբիտորական պարտքը, որպես այլ նվազեցում, հաշվի է առնվում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս:».

3) 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) պարտապան ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, եթե դեբիտորական պարտքն առաջացել է մինչև պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը ներառյալ, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքում` անկախ պարտքի մարման ժամկետից։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան