Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Ընդունող մարմին
Դաշտ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2020 թվական N 35-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 21.12.2020թ. N27.3/28139-2020 գրությամբ ստացված փորձագիտական եզրակացությունը`

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի վարչական տարածքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՀՐԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

2020 թվականի դեկտեմբերի «28»

Դաշտ համայնք

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի

Դաշտ համայնքի ավագանու 2020 թվականի

դեկտեմբերի 28-ի N 35-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

1) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար` 5000 (հինգ հազար) դրամ.

2) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության կազմակերպման համար.

ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝

ամսական 50 (հիսուն) դրամ,

3) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում՝ հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով․

ա. առևտրի (այդ թվում՝ շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) դրամ,

բ. արտադրական, արդյունաբերական և գրասենյակային շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 5 (հինգ) դրամ,

գ. կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 (երեք) դրամ,

4) Ոչ կենցաղային աղբի համար՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3 000 (երեք հազար) դրամ,

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 000 (տաս հազար) դրամ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան