Basic information
Number
թիվ 180
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.10.1995-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
20.10.1995
Signing date
20.10.1995
Effective date
20.10.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 180

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 141 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու» կարգում փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 141 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 9-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Դրամարկղային ելքի օրդերով կամ վճարման տեղեկագրով դրամ վճարելիս գանձապահը պահանջում է ներկայացնել ստացողի անձը հաստատող փաստաթուղթ (4), իսկ տվյալ կազմակերպության աշխատողների համար` կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթուղթ: Կազմակերպությունում չաշխատող անձանց դրամ տալու ժամանակ գանձապահը պարտավոր է գրանցել անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, ում կողմից և երբ է այն տրվել: Դրամի ստացումը պետք է հաստատվի այն անձի ստորագրությամբ, որի անունով դուրս է գրվել դրամը: Ստորագրությունը կատարվում է գրիչով` նշելով ստացվող գումարի չափը (դրամը կամ համապատասխան արտարժույթը բառերով):

Դրամը տեղեկագրով ստանալու դեպքում գումարը բառերով չի գրվում»:

բ) 12-րդ կետը սկսել «Կազմակերպության» բառով:

գ) 17-րդ կետի վերջին պարբերության մեջ «ձեռնարկության» բառը փոխարինել «կազմակերպության» բառով:

դ) 20-րդ կետում «գանձվում է գանձապահից» բառերից առաջ ավելացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը:

քաղ. Երևան
թիվ 180