ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2023 թվականի |
թիվ 52 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 24-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի ապրիլի 25-ի թիվ 52 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգում կատարվող
1. 3-րդ կետում՝
2) առաջին պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««վնասակար օրգանիզմի ախտորոշում»՝ վնասակար օրգանիզմի հայտնաբերման և նույնականացման գործընթաց.».
բ) հինգերորդ պարբերությունը լրացնել «, մակերևույթից հավաքված մնացորդներ, ողողվածքներ» բառերով։
2. 13-րդ կետում «Թարմ մրգերի, բանջարեղենի, հատապտուղների, սնկերի, կանաչ մշակաբույսերի, կտրված ծաղիկների, թարմ ճյուղերի և դեկորատիվ նպատակների համար բույսերի այլ մասերի» բառերը փոխարինել «Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ բացառությամբ բույսերի սերմնանյութի և տնկանյութի,» բառերով։
3. 131 կետում «Բույսերի սերմնանյութի և տնկանյութի նմուշները (փորձանմուշները),» բառերը փոխարինել «Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) մնացորդները, որոնք չեն օգտագործվել կարանտինային բուսասանիտարական փորձաքննություն անցկացնելիս, և» բառերով։
4. 16-րդ կետում «լաբորատոր հետազոտության արձանագրության տեսքով, որը հիմք է համարվում» բառերը փոխարինել «լաբորատոր հետազոտության արձանագրության և (կամ) հետազոտությունների արդյունքների վերաբերյալ հաշվետվության տեսքով, որոնք հիմք են համարվում» բառերով։
5. 17-րդ կետը լրացնել «, որը կարող է ձևակերպվել էլեկտրոնային տեսքով» բառերով։
6. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Նմուշառումը (փորձանմուշ վերցնելը) և դրանց գրանցումը, կարանտինային բուսասանիտարական փորձաքննության անցկացումը հաստատող փաստաթղթերը և կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացությունը, որոնք այդ թվում ձևակերպված են էլեկտրոնային տեսքով, պահվում են կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիայում կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այլ վայրում՝ կարանտինային բուսասանիտարական փորձաքննության անցկացման ավարտից հետո առնվազն 1 տարվա ընթացքում։»։
7. Նշված կարգի թիվ 2 հավելվածում՝
ա) I բաժնի 1-ին ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 151 և 152 կետերով.
«151. Ջերմախոնավաչափ համակցված |
օդի խոնավությունը և ջերմաստիճանը, անհրաժեշտության դեպքում՝ ճնշումը չափելու նպատակով օգտագործում. |
152. Ջերմաստիճանային լոգեր |
սառնարանային և անհրաժեշտության դեպքում՝ սառցարանային խցիկում ջերմաստիճանի չափման նպատակով օգտագործում։». |
բ) II բաժնի 1-ին ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 701 և 702 կետերով.
«701. Ջերմախոնավաչափ համակցված |
օդի խոնավությունը և ջերմաստիճանը, անհրաժեշտության դեպքում՝ ճնշումը չափելու նպատակով օգտագործում. |
702. Ջերմաստիճանային լոգեր |
սառնարանային և անհրաժեշտության դեպքում՝ սառցարանային խցիկում ջերմաստիճանի չափման նպատակով օգտագործում։». |
գ) III բաժնի 1-ին ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1081 և 1082 կետերով.
«1081. Ջերմախոնավաչափ համակցված |
օդի խոնավությունը և ջերմաստիճանը, անհրաժեշտության դեպքում՝ ճնշումը չափելու նպատակով օգտագործում. |
1082. Ջերմաստիճանային լոգեր |
սառնարանային և անհրաժեշտության դեպքում՝ սառցարանային խցիկում ջերմաստիճանի չափման նպատակով օգտագործում։». |
դ) IV բաժնի 1-ին ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1561 և 1562 կետերով.
«1561. Ջերմախոնավաչափ համակցված |
օդի խոնավությունը և ջերմաստիճանը, անհրաժեշտության դեպքում՝ ճնշումը չափելու նպատակով օգտագործում. |
1562. Ջերմաստիճանային լոգեր |
սառնարանային և անհրաժեշտության դեպքում՝ սառցարանային խցիկում ջերմաստիճանի չափման նպատակով օգտագործում։». |
ե) VI բաժնում՝
անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«V. Մանրէաբանական և վիրուսաբանական փորձաքննություն».
VI բաժնի 1-ին ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2241 և 2242 կետերով.
«2241. Ջերմախոնավաչափ համակցված |
օդի խոնավությունը և ջերմաստիճանը, անհրաժեշտության դեպքում՝ ճնշումը չափելու նպատակով օգտագործում. |
2242. Ջերմաստիճանային լոգեր |
սառնարանային և անհրաժեշտության դեպքում՝ սառցարանային խցիկում ջերմաստիճանի չափման նպատակով օգտագործում։»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: