Գլխավոր տեղեկություն
Համար
N 1807-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1807-Լ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ԵՏՄ մաքսային օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետը և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության բաշխման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել համայնքների ղեկավարներին՝ սույն որոշմամբ սահմանված կարգով իրականացնել մարդասիրական օգնության բաշխումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

19.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 19-ի N 1807-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱՇԽՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերից 19-ից բռնի տեղահանված անձանց (այսուհետ՝ շահառու) աջակցության նպատակով օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը բնաիրային եղանակով անհատույց փոխանցված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված մարդասիրական օգնության (այսուհետ՝ աջակցություն) բաշխման հետ կապված հարաբերությունները։

2. Աջակցությունը կարող է ընդգրկել սննդամթերք, հագուստ, կոշիկ, հիգիենայի միջոցներ, խնամքի պարագաներ, մահճակալներ, անկողնային պարագաներ, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, տեղաշարժման հատուկ միջոցներ, դեղեր, բժշկական սարքեր և սարքավորումներ, բժշկական նշանակության ապրանքներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ապրանքներ:

3. Աջակցության համար չեն պահանջվում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 317 և N 318, Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշումների համաձայն՝ սննդամթերքը, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա բեռները սահմանային պետական վերահսկողության շրջանակներում անվտանգությունը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև անասնաբուժական հսկողության ենթակա որոշ բեռների ներմուծման նախնական թույլտվությունը։ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 317 և N 318, Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշումների համաձայն՝ աջակցության համար նաև չի պահանջվում հսկողության վերցված ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք միայն Միության մաքսային տարածք ներմուծվող հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումն ու (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրում ներառված արտահանող ձեռնարկություններից:

4. Աջակցության ընդունման, հաշվառման, գույքագրման և պահեստավորման ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ), իսկ աջակցության մեջ ընդգրկված դեղերի, բժշկական նշանակության ապրանքների, բժշկական սարքերի ու սարքավորումների հաշվառման, գույքագրման և պահեստավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից (այսուհետ՝ ԱՆ)՝ բացառությամբ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերի:

5. Աջակցության մեջ ընդգրկված դեղերը, բժշկական նշանակության ապրանքները, բժշկական սարքերը ու սարքավորումները շահառուներին, իսկ բժշկական սարքերը և սարքավորումները՝ նաև բժշկական հաստատություններին՝ ԱՆ-ը տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև, ելնելով հրատապությունից, իրականացնում է ուղիղ բաշխում: Աջակցության մեջ ընդգրկված ապրանքների (դեղերի և այլ ապրանքների) հրատապ բաշխման գործընթացն իրականացվում է առանց դրոշմապիտակավորման։ ԱՆ-ի կողմից աջակցության բաշխման արդյունքների մասին տեղեկատվությունը յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ներկայացվում է համակարգող փոխվարչապետի գրասենյակ՝ համաձայն N 1 ձևի։

6. ՆԳՆ-ի կողմից աջակցության պահեստավորման գործընթացին զուգահեռ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից պահեստում առկա սննդամթերքի նկատմամբ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվում են համապատասխան գործառույթներ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջների պահպանման փաստը պարզելու նպատակով: Իրականացված գործառույթների արդյունքները տեսչական մարմինը տրամադրում է ՆԳՆ-ին։

7. ՆԳՆ-ի կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահեստավորումից հետո աջակցության մեջ ընդգրկված ապրանքատեսակի և չափաքանակի մասին համապատասխան տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ՝ ՏԿԵՆ)։

8. ՏԿԵՆ-ը, պահեստավորված ապրանքների բաշխումն ըստ մարզերի իրականացնում է՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից ներկայացված պահանջի հիման վրա, որը ձևավորվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից ներկայացված կարիքների հիման վրա՝ հիմք ընդունելով e-soc.am հարթակով ձևակերպված հայտերը (կարիքները)։ Պահանջարկից ելնելով՝ ՏԿԵՆ-ը պահեստավորված ապրանքների բաշխումն ըստ մարզերի կարող է իրականացնել համամասնորեն՝ հաշվառված անձանց թվին համապատասխան։ Հաշվառումը թարմացվում է յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ և կիրառվում է հաջորդող շաբաթվա բաշխումներն իրականացնելու նպատակով: Չեն հաշվառվում այն շահառուները, որոնց ժամանակավոր կեցությունը և սննդի ապահովումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվում է հյուրանոցներում և հյուրատներում:

9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան կազմված բաշխման առաջարկը և յուրաքանչյուր մարզում աջակցության ստացման համար մարզպետարանների աշխատակազմերի լիազորված անձանց տվյալները ՏԿԵՆ-ի կողմից փոխանցվում են համակարգող փոխվարչապետի գրասենյակ՝ կենտրոնացված եղանակով ՆԳՆ-ին տրամադրելու նպատակով:

10. ՆԳՆ-ն ստացված առաջարկին համապատասխան ապահովում է ապրանքների փոխանցումը մարզպետարանների աշխատակազմերի լիազորված անձանց, որի վերաբերյալ տեղում կազմվում է հանձնման-ընդունման ակտ՝ համաձայն N 2 ձևի:

11. Ստացված ապրանքների բաշխումն ըստ շահառուների ապահովվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ արձագանքելով e-soc.am հարթակով ձևակերպված հայտերին (կարիքներին)՝ առաջնահերթություն տալով այն ընտանիքներին, որոնց կազմում առկա են մինչև 6 ամսական երեխա, 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխա, 1 տարեկանից մինչև 3 տարեկան երեխա, հաշմանդամություն ունեցող անձ, հղի կին, 65 տարեկանից բարձր անձ, խրոնիկ առողջական խնդրի հիմքով անկողնային վիճակում գտնվող կամ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող անձ, ինչպես նաև միայն անաշխատունակ անձանցից բաղկացած ընտանիքներին (այդ թվում՝ միայն տարեցներից բաղկացած ընտանիքների), կին գլխավորով ընտանիքներին (աշխատունակ տղամարդ չունեցող):

12. Աջակցությունը բաշխվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի և ներգրավված կամավորների միջոցով` միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներկայացուցչի մասնակցությամբ:

13. Աջակցության բաշխման մասին տեղեկատվությունը համայնքի ղեկավարի աշխատակազմի միջոցով հաստատվում է e-soc.am էլեկտրոնային հարթակում նշագրումներ կատարելու և N 3 ձևում ներկայացված ստացականի միջոցով։

14. Աջակցության բաշխման արդյունքների մասին յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ համայնքների ղեկավարների աշխատակազմերը մինչև յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը ներկայացնում են ամփոփ տեղեկատվություն համապատասխան մարզպետի աշխատակազմին, իսկ մարզպետի աշխատակազմը՝ ՏԿԵՆ-ին, որն էլ փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ ԱՍՀՆ) և համակարգող փոխվարչապետի գրասենյակ։ Ամփոփ տեղեկատվությունը տրամադրվում է N 4 ձևին համապատասխան՝ կցելով N 3 ձևի պատճենները։

15. ԱՍՀՆ-ի գրավոր համաձայնությամբ՝ չբաշխված աջակցությունը կարող է բաշխվել նաև համայնքի սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնց կազմում ընդգրկված են սույն կարգի 11-րդ կետում նշված խոցելիություն ունեցող անձինք։ Նշված ընտանիքների թիվը չի կարող գերազանցել համայնքի շահառուների թվի 5 տոկոսը։

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված համաձայնությունը ստանալու համար՝ համայնքի ղեկավարի աշխատակազմը ԱՍՀՆ-ին է ներկայացնում այն ընտանիքների ցուցակը (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ընտանիքի անդամների թիվը, ընտանիքի անդամի խոցելիությունը), որոնց պետք է տրամադրվի աջակցություն։

17. ԱՍՀՆ-ն իրականացնում է շահառուներին աջակցության տրամադրման նկատմամբ մասնագիտական վերահսկողությունը, ՏԿԵՆ-ը՝ ընթացակարգային և կազմակերպական հսկողությունը։

18. Հայաստանի Հանրապետությանը փոխանցված կամ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված և արդեն իսկ այլ պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված, հաշվառված, գույքագրված և պահեստավորված աջակցության բաշխումն իրականացվում է սույն կարգով սահմանված ընդհանուր կանոններով: Ընդ որում, նշված դեպքերում սույն կարգով ՆԳՆ-ին վերապահված գործառույթներն իրականացնում են տվյալ մարմինները:

19. Սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխանակվում են էլեկտրոնային կամ պաշտոնական փաստաթղթաշրջանառության եղանակներով։

 

Ձև N 1

 

Ամսաթիվ

Անվանում

Չ/Մ

Ստացող

կազմակերպություն

Գին

Քանակ

Գումար

             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

Ձև N 2

 

Լիազորված անձանց փոխանցվող ապրանքների հանձնման-ընդունման ակտ

 

NN

ը/կ

ԱՆՎԱՆՈՒՄ

ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐ

ՓԱՍՏԱՑԻ ՔԱՆԱԿ

ՆՇՈՒՄՆԵՐ

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

5.

 

 

 

 

6.

 

 

 

 

7.

 

 

 

 

8.

 

 

 

 

9.

 

 

 

 

10.

 

 

 

 

11.

 

 

 

 

12.

 

 

 

 

13.

 

 

 

 

14.

 

 

 

 

15.

 

 

 

 

16.

 

 

 

 

17.

 

 

 

 

18.

 

 

 

 

19.

 

 

 

 

20.

 

 

 

 

 

Հանձնող՝

_____________________

 

Ընդունող՝

_____________________

 

Ձև N 3

 

 

Մարզ

Համայնք

Բնակավայր (շահառուի տեղակայման)

Ցանկ 1․ Բնակության վայրի տեսակ 1-բնակելի տարածք, 2-հյուրանոց/հյուրատուն, 3-Ոչ բնակելի/կոմունալ կացարան

Ցանկ 2․ Խոցելիություն 1-հաշմանդամություն ունեցող անձ, 2-հղի կին, 3-երեխա (մինչև 6 ամսական), 4-երեխա (6 ամսականից 1 տարեկան), 5-երեխա (1-ից 3 տարեկան),6-տարեց (65-ից բարձր անձ), 7-խրոնիկ առողջական խնդրի հիմքով անկողնային վիճակում գտնվող կամ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող անձ, 8-անաշխատունակ անձանցից բաղկացած ընտանիք (այդ թվում՝ միայն տարեցներից բաղկացած ընտանիք), 9-կին գլխավորով ընտանիք (աշխատունակ տղամարդ չունեցող)

e-soc.am-ում հայտի համար

Անձը հաստ․ փաստա-թղթի համար

Ընտա-նիքի անդամի անուն, ազգա-նուն, հայրա-նուն

Սեռ

Ծննդյան տարեթիվ

Հեռա-խոս

Աջակցու-թյան տեսակ և քանակ

Տրա-մադրող կազմակեր-պություն

Աջակց․ ստաց-ման օր/ամիս/-տարեթիվ

Շահառուի ստորագր․ (համաձայն եմ, որ տվյալները փոխանց-վեն երրորդ կողմին)

Բնակ․ վայրի տեսակ (Ցանկ 1)

Խոցելիու-թյուն (Ցանկ 2)

                       
                       
                       
                       

Մարզ (նշել մարզը)

Համայնք (նշել համայնքը)

Բնակավայր (շահառուի տեղակայման) (նշել բնակավայրը)

Ցանկ 1․ Բնակության վայրի տեսակ 1-բնակելի տարածք, 2-հյուրանոց/հյուրատուն, 3-Ոչ բնակելի/կոմունալ կացարան  
Ցանկ 2․ Խոցելիություն 1-հաշմանդամություն ունեցող անձ, 2-հղի կին, 3-երեխա (մինչև 6 ամսական), 4-երեխա (6 ամսականից 1 տարեկան), 5-երեխա (1-ից 3 տարեկան), 6-տարեց (65-ից բարձր անձ), 7-խրոնիկ առողջական խնդրի հիմքով անկողնային վիճակում գտնվող կամ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող անձ, 8-անաշխատունակ անձանցից բաղկացած ընտանիք (այդ թվում՝ միայն տարեցներից բաղկացած ընտանիք), 9-կին գլխավորով ընտանիք (աշխատունակ տղամարդ չունեցող)  

 

e-soc.am-ում հայտի համար

Անձը հաստ․ փաստա-թղթի համար

Ընտանիքի անդամի անուն, ազգանուն, հայրանուն

Սեռ

Ծննդյան տարեթիվ

Հեռախոս

Աջակ-ցության տեսակ և քանակ

Տրամադրող կազմակեր-պություն/ համայնք

Աջակց․ ստացման օր/ամիս
/տարեթիվ

Շահառուի ստորագր․ (համաձայն եմ, որ տվյալները փոխանցվեն երրորդ

կողմին)

Բնակ․ վայրի տեսակ (Ցանկ 1)

խոցելիո-ւթյուն (Ցանկ 2)

Լրացնել ստացողի հայտի համարը e-soc.am հարթակից

Լրացնել ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթի համարը/ չունենալու դեպքում գրել առկա չէ

Այս սյունի տակ լրացնել ընտանիքի բոլոր անդամների անունները, ազգանունները և հայրանունները

Նշել կրճատ՝ իգ․ և ար․

Նշել ծննդյան տարեթիվը

Լրացնել առնվազն 1

հեռախոսա-համար

Լրացնել յուրա-քանչյուր աջակ-ցության տեսակը և քանակը

Նշել այն կազմակեր-պության անունը, ում կողմից տրամադրվում է աջակցությունը։ Համայնքային ռեսուրսի դեպքում նշել համայնքի անունը

Նշել աջակցության տրամադրման օրը, ամիսը և տարեթիվը

Պարտադիր է լրացման ընտանիքի՝ 18

տարեկանից բարձր և բաշխմանը ներկա անդամներից որևէ մեկի

կողմից

Վերոնշյալ ցանկ 1-ից նշել շահառուի կեցավայրի տեսակը՝ թվով

Վերոնշյալ ցանկ 2-ից նշել ընտանիքի յուրաքանչյուր անդամի խոցելիության տեսակը (տեսակները)՝ թվով

Լրացված օրինակը՝ ստորև

ԼՇ-23-0000069935

AN0155351

Արտավազդ Մելքումյան Կարենի

ար․

1985

33654175

Մանկական սնունդ՝ 4 տուփ Անվա-սայլակ՝

1 հատ

Շվեդիայի կառավա-րություն, ԵՄ

10-10-23

 

1

1, 6

Ձև N 4

 

Մարզ

Համայնք

Բնակա-վայր

Հաշվետու ժամանակահատվածը՝ --/--2023 թ․

Աջակցու-թյան տեսակը

Աջակցու-թյան ծավալը

Աջակցու-թյուն տրա-մադրող կազմա-կեր-պությունը

Աջակցու-թյուն ստացած ընտանիք-ների թիվը

Աջակցու-թյուն ստացած անձանց ընդհա-նուր թիվը, որից

Երեխա-ների թիվը

Հղի կանանց թիվը

Հաշմանդա-մություն ունեցող անձանց թիվը

Տարեց-ների (65 և բարձր տարիքի անձանց թիվը)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ