ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 1993 թվականի N 448
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր, համաձայն N 1-7 հավելվածների:
Սույն վարձաչափերը փոփոխվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կողմից հաշվարկված արդյունաբերական մեծածախ գների տարեկան ամփոփ ինդեքսով:
2. Հաստատել բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման ժամանակավոր կարգը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը և Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարումների համատեղ վերահսկողության կարգը:
4. Սույն որոշումը կիրարկել 1993 թվականի սեպտեմբերի 1-ից:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի «Բնօգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վճարներ սահմանելու մասին» N 245 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը, 4-րդ և 5-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված N 1 |
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԸ
(մեկ խոր. մետրի համար` ռուբլիներով)
Ջրերի տարատեսակները | Ջրօգտագործման վարձաչափը | Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վարձաչափը |
Մակերևութային ջրեր արդյունաբերական նպատակով |
0,2 | |
Ստորերկրյա ջրեր | ||
խմելու համար պիտանի, արդյունաբերական նպատակով |
1,35 | 0,2 |
խմելու համար ոչ պիտանի, արդյունաբերական նպատակով |
0,64 | 0,1 |
Հանքային ջրեր | ||
արդյունաբերական նպատակով բուժական նպատակով |
144,0 72,0 |
48,0 24,0 |
Ծանոթագրություն.- Ձկնաբուծության բնագավառում վճարման ենթակա է օգտագործված ջրի ընդհանուր քանակի 5 տոկոսը:
Հավելված N 2 |
Օգտակար հանածոների արդյունահանման վարձաչափերը
(մեկ միավոր մարված պաշարի համար` ռուբլիներով)
Օգտակար հանածոյի անվանումը |
Չափի միավորը |
Մարվող պաշարի վարձաչափը |
երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վարձաչափը |
Պղնձամոլիբդենային հանքաքար |
|||
Զանգեզուրի կոմբինատ |
տ |
3,12 | 7,78 |
Ագարակի կոմբինատ |
տ |
2,16 | 3,84 |
Պղնձի հանքաքար | |||
Կապանի հանքավարչություն |
տ |
3,36 | 9,12 |
Շահումյանի հանք |
տ |
36,12 |
38,4 |
Ոսկի պարունակող հանքաքար | |||
ոսկի |
գ |
240,0 | 7,2 |
արծաթ |
գ |
2,4 | 0,36 |
Հավելված N 3 |
Հանքային շինանյութերի ԵՎ այլ օգտակար հանածոների արդյունահանման վարձաչափեր
(մեկ միավոր մարված պաշարի համար` ռուբլիներով)
Օգտակար հանածոյի անվանումը |
Չափի միավորը | Մարվող պաշարի վարձաչափը | երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վարձաչափը |
1 | 2 | 3 | 4 |
Երեսապատման քարեր | խոր.մ | ||
տուֆ |
-,,- | 11,4 | 7,2 |
ֆելզիտ-տուֆ | -,,- | 11,16 | 9,6 |
դեկորատիվ ֆելզիտ-տուֆ | -,,- | 12,96 | 12,0 |
գրանիտ | -,,- | 23,64 | 14,4 |
մարմար | -,,- | 13,8 | 12,0 |
դեկորատիվ մարմար | -,,- | 31,68 | 12,0 |
կոնգլոմերատներ և կոնգլոբեկչիաներ | -,,- | 28,8 | 12,0 |
կրաքար | -,,- | 13,8 | 10,8 |
բազալտ | -,,- | 8,4 | 6,0 |
տրավերտին | -,,- | 18,6 | 12,0 |
Շինարարական քարեր | -,,- | ||
տուֆ ուղիղ կտրվածքի | -,,- | 3,36 | 7,2 |
տուֆ կոպիտ կտրվածքի | -,,- | 2,52 | 4,8 |
ֆելզիտ տուֆ | -,,- | 3,96 | 9,6 |
բազալտ և դրան հավասարեցված ապարներ | -,,- | 3,36 | 4,8 |
Շինարարական ավազ | խոր.մ | 0,72 | 3,6 |
Հրաբխային խարամ | -,,- | 0,72 | 3,6 |
Ցեմենտի հումք կավեր | տ | 0,72 | 1,8 |
կրաքար-տրավերտին | տ | 1,2 | 1,8 |
Հրակայուն կավեր | տ | 3,0 | 6,0 |
Գիպսակավեր | տ | 0,84 | 1,8 |
Պեմզա | խոր.մ | 1,2 | 3,6 |
Պեռլիտ | խոր.մ | 3,84 | 4,8 |
Բենտոնիտ | տ | 13,2 | 4,8 |
Դիատոմիտ | տ | 4,08 | 4,8 |
Կվարցիտներ` հումք ապակու համար | տ | 3,0 | 3,6 |
Դոլոմիտ | տ | 1,2 | 1,8 |
Ցեոլիտ | տ | 3,84 | 4,8 |
Լիպարիտ | խոր.մ | 3,84 | 4,8 |
Տուֆ | տ | 2,16 | 1,2 |
Կերակրի աղ | տ | 6,36 | 7,2 |
Բնական հանքային ներկեր | տ | 0,6 | 3,6 |
Կիսաթանկարժեք քարեր և այլ փայլաքարեր | |||
ագաթ | կգ | 75,0 | 15,6 |
փիրուզ | կգ | 506,0 | 57,6 |
վանակատ օբսիդիան | կգ | 37,0 | 10,8 |
հասպիս | կգ | 67,0 | 13,2 |
օնիքսաձև մարմար | կգ | 115,0 | 27,6 |
Հավելված N 4 |
Օդային ավազան արտանետվող վնասակար նյութերի վարձաչափեր
(մեկ տոննայի համար` ռուբլիներով)
Նյութի անվանումը | Վարձաչափը |
1 | 2 |
Անօրգանական փոշի | 720,0 |
Ածխածնի օքսիդ | 12,0 |
Ածխաջրածիններ | 720,0 |
Ամոնիակ | 900,0 |
Ազոտի օքսիդներ | 900,0 |
Ացետոն | 43,2 |
Ացետալդեհիդ | 3600,0 |
Աղաթթու | 180,0 |
Ազոտական թթու | 240,0 |
Բենզինի գոլորշիներ | 24,0 |
Բուտիլացետատ | 360,0 |
Բուտադիեն | 36,0 |
Բուտիլսպիրտ | 360,0 |
Բենզոլ | 360,0 |
Դիբուտիլային եթեր | 360,0 |
Էթիլեն | 12,0 |
Էթիլսպիրտ | 7,2 |
Էթիլացետատ | 360,0 |
Խեժային նյութեր | 3600,0 |
Ծծմբաջրածին | 7200,0 |
Ծծմբային անհիդրիդ | 720,0 |
Ծծմբական թթու | 360,0 |
Կապար և նրա միացություններ | 120000,0 |
Կարբիդի փոշի | 240,0 |
Կարբամիդի փոշի | 600,0 |
Կրային փոշի | 240,0 |
Կաղապարման փոշի | 360,0 |
Մոխիր | 360,0 |
Մետաղական սնդիկ | 120000,0 |
Մուր | 720,0 |
Մեթիլ մեթակրիլատ | 3600,0 |
Մեթիլ սպիրտ | 72,0 |
Պղնձի օքսիդ | 18000,0 |
Տոլուոլ | 60,0 |
Ցեմենտի փոշի | 1800,0 |
Ուայթ-սպիրտ | 36,0 |
Քլոր | 1200,0 |
Քացախաթթու | 600,0 |
Քլորոպրեն | 18000,0 |
Քլորոֆորմ | 1200,0 |
Քրոմի օքսիդ | 24000,0 |
Քսիլոլ | 180,0 |
Քրոմ վեցվալենտ | 24000,0 |
Քացախի անհիդրիդ | 1200,0 |
Օրգանական փոշի | 720,0 |
Ֆտորային միացություններ | 3600,0 |
Ֆորմալդեհիդ | 12000,0 |
Ֆրեոն | 3,6 |
Ֆենոլ | 12000,0 |
Ծանոթագրություն:- Ցանկում չնշված նյութերի վարձաչափը հաշվարկվում է համապատասխան նյութի ագրեսիվության գործակիցը 36,0-ով բազմապատկելով: Նյութի ագրեսիվության գործակիցը (Ագ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
որտեղ ՍԹԽ (մգ) խոր. մ) օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է և ճշտվում է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում:
Հավելված N 5 |
Ավտոտրանսպորտի կողմից օդային ավազան արտանետվող վնասակար նյութերի վարձաչափեր
1. Պետական և սեփականության այլ ձևի վրա հիմնված ձեռնարկություններում շահագործվող մեքենաների համար (մեկ տոննա վառելիքի այրումից առաջացող գազերի համար` ռուբլիներով)
Վառելիքի տեսակը | Վարձաչափը |
Դիզելային | 104,4 |
Բենզին էթիլացված | 147,6 |
Բենզին ոչ էթիլացված | 90,0 |
Սեղմված կամ հեղուկ գազ | 44,4 |
2. Քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաների համար (մեկ մեքենայի համար տարեկան վարձաչափը` ռուբլիներով)
Մեքենայի մակնիշը | Վարձաչափը |
Զապորոժեց 9069, 968ա, 968մ | 180,0 |
Վազ 2101, 21011, 2102, 2103, 2106 | 300,0 |
Վազ 2105, 2107, մյուս մակնիշների | 216,0 |
Մոսկվիչ 2138, 2137, 2136, 2140, 412ի է | 252,0 |
Իժ 21251 | 300,0 |
ԳԱԶ 24, 2402, 2410 | 312,0 |
ԳԱԶ 3102 | 252,0 |
ՎԱԶ 2121 | 288,0 |
ԳԱԶ 13, 14 | 420,0 |
ՈւԱԶ 469, 469 Բ | 312,0 |
ՈւԱԶ 452 | 384,0 |
ՌԱՖ 2203 | 312,0 |
ԿԱՎԶ 685 | 576,0 |
ՊԱԶ 672, 3201 | 720,0 |
ԼԱԶ 695Ն, 697Բ | 1032,0 |
ԼԱԶ 4202 | 396,0 |
ԼԱԶ 699Բ | 1200,0 |
ԼԻԱԶ 677 | 1152,0 |
ԵրԱԶ 762 | 348,0 |
ՈւԱԶ 451, 452Գ, 451ԳՄ | 348,0 |
ԳԱԶ 52-03, 52-04 | 600,0 |
ԶԻԼ 130-76 | 852,0 |
ԶԻԼ 133Գ21 | 428,0 |
Ուրալ 377Ն | 1320,0 |
ԿամԱԶ 5320, 53212 | 540,0 |
ՄԱԶ 5335492, ՕՄԱԶ 53352 | 588,0 |
ԿրԱԶ 257Բ1 | 792,0 |
ԳԱԶ 6601, 6602 | 708,0 |
ԲելԱԶ 540 | 2088,0 |
ԲելԱԶ 548Ա | 2880,0 |
ԲելԱԶ 549 | 4908,0 |
Իկարուս 260, 280, 256, 25058 | 540,0 |
Ժուկ-Ա06 | 420,0 |
Արտասահմանյան մարդատար ավտոմեքենաներ | 300,0 |
Հավելված N 6 |
Ջրային ավազան արտանետվող վնասակար նյութերի վարձաչափեր
(մեկ տոննայի համար` ռուբլիներով)
Նյութի, ցուցանիշի անվանումը | Վարձաչափը |
1 | 2 |
Ազոտ ընդհանուր | 408,0 |
Ալյումին | 8184,0 |
Ազոտ ամոնիակային | 2040,0 |
Արսեն | 8184,0 |
Ացետոն | 120400,0 |
Երկաթ | 13632,0 |
Թթվածնի կենսաբանական պահանջ | 1344,0 |
Թթվածնի քիմիական պահանջ | 408,0 |
Կապար | 136380,0 |
Կադմիում | 4095600,0 |
Լուծված աղեր | 12,0 |
Մոլիբդեն | 16380,0 |
Նավթամթերք | 81912,0 |
Նիտրատներ | 84,0 |
Նիտրիտներ | 1236,0 |
Նիկել | 40956,0 |
Պղինձ | 409560,0 |
Սինթետիկ մակերևութային ակտիվ նյութեր | 8184,0 |
Սուլֆատներ | 8,4 |
Ցինկ | 409560,0 |
Ցիանիդներ | 81912,0 |
Քլորիդներ | 12,0 |
Քրոմ | 8184,0 |
Ֆենոլներ | 4095600,0 |
Ֆոսֆոր ընդհանուր | 4095600,0 |
Ֆտոր | 2700,0 |
Ծանոթագրություն:- Ցանկում չնշված նյութերի վարձաչափը հաշվարկվում է համապատասխան նյութի ագրեսիվության գործակից 4092,0-ով բազմապատկելով: Նյութի ագրեսիվության գործակիցը (ԱԳ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ ՍԹխձկն (մգ) խոր. մ) ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի սահմանային թույլատրելի խտությունն է և ճշտվում է Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում
Հավելված N 7 |
Արտադրական թափոնների տեղադրման վարձաչափեր
(մեկ տոննայի համար` ռուբլիներով)
Թափոնի տեսակը | Վարձաչափը |
Առաջին դասի վտանգավորության | 7200 |
Երկրորդ դասի վտանգավորության | 3600 |
Երրորդ դասի վտանգավորության | 720 |
Չորրորդ դասի վտանգավորության | 240 |
Ոչ թունավոր թափոններ | 120 |
Ծանոթագրություն:- Լեռնաարդյունահանող ձեռնարկությունները ոչ թունավոր թափոնների տեղադրման համար վարձ չեն վճարում:
Հաստատված է |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ
բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման
1. Սույն կարգով սահմանվում են արդյունաբերության մեջ ջրի օգտագործման, օգտակար հանածոների, հանքային շինանյութերի և ջրերի արդյունահանման, անշարժ աղբյուրներից և ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների, հոսքաջրերի բացթողման, աղբյուսներում թափոնների տեղադրման, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վարձի (հետագայում` վարձ) հաշվարկումը և վճարողները:
2. Վարձը վճարում են հանրապետության տարածքում գործող բոլոր ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից) և քաղաքացիները (հետագայում` վճարողներ):
3. Վարձի գումարը հաշվառվում է արտադրանքի ինքնարժեքի մեջ: Վարձի ժամկետանց վճարման հետ կապված տույժի վճարումը կատարվում է շահույթից կամ եկամուտից` ձեռնարկության կազմակերպաիրավական տեսակին համապատասխան:
4. Արդյունաբերական նպատակներով ջրի օգտագործման վարձը վճարում են ջրօգտագործող ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
5. Օգտակար հանածոների, հանքային շինանյութերի արդյունահանման համար վարձը վճարում են արդյունահանող ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
6. Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վարձը վճարում են արդյունահանող ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա և «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական տարեկան հաշվետվությունների հիման վրա:
(6-րդ կետ խմբ. 18.01.94 N 40)
7. Անշարժ աղբյուրներից արտանետվող վնասակար նյութերի համար վարձը վճարում են արտանետումների պետական հաշվառման ենթակա ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 2-տա (օդ) վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
8. Ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար վարձը վճարում են ձեռնարկությունները և քաղաքացիները: Ձեռնարկությունների կողմից վճարվող վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «վառելիքի մնացորդների, ստացման և ծախսերի, օգտագործված նավթամթերքների հավաքման և օգտագործման մասին» 4-ՆՌ վիճակագրական հաշվետվության հիման վրա:
(8-րդ կետ փոփ. 23.02.95 N 99)
9. Հոսքաջրերի բացթողման համար վարձը վճարում են ջրային օբյեկտներ կամ կոյուղու համակարգ հոսքաջուր բաց թողնող ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
10. Աղբյուսներում արդյունաբերական թափոնների տեղադրման համար վարձը վճարում են ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Թափոնների առաջացման, օգտագործման և վնասազերծման մասին» 1-թափոններ վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
11. Սահմանային թույլատրելի արտանետումների և արտահոսքի նորմատիվները չգերազանցելու դեպքում վարձի վճարումից լրիվ կամ մասնակիորեն կարող են ազատվել`
ա) բնապահպան տեխնիկա և տեխնոլոգիա մշակողներն ու արտադրողները.
բ) արտադրական և կենցաղային թափոններ մշակողները:
Ձեռնարկությունները վարձի վճարումից լրիվ կամ մասնակիորեն ազատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության եվ հարկային պետական տեսչության համատեղ ներկայացմամբ:
12. Վարձը հաշվանցվում է հանրապետական բյուջե:
13. Վարձը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ` եռամսյակին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ:
14. Վարձի վճարումների եռամսյակային բաշխումը կատարում է վճարողը:
15. Քաղաքացիներն իրենց պատկանող ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար վարձը վճարում են տարեկան մեկ անգամ:
16. Վարձի ժամկետանց վճարման դեպքում վճարողից գանձվում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարման ենթակա գումարի 0,5 տոկոսի չափով:
17. Վճարումներից խուսափելու, սահմանված կարգով վիճակագրական հաշվետվություններ չներկայացնելու դեպքում վարձը հաշվարկվում է վճարողի աշխատանքի առավելագույն ռեժիմին համապատասխան չափով:
18. Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարումներից գոյացած գումարները նախատեսվում են բացառապես բնապահպան միջոցառումների մշակման, իրականացման, բնական պաշարների պահպանության և վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը կարգավորող և վերահսկող, շրջակա միջավայրի դիտանց (մոնիտորինգ) իրականացնող պետական մարմինների գործունեության լրացուցիչ ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության ներկայացմամբ, հաշվի առնելով շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների առաջարկությունները:
(18-րդ կետ խմբ. 18.01.94 N 40)
19. Արդյունաբերության մեջ ջրի օգտագործման, օգտակար հանածոների, հանքային շինանյութերի և ջրերի արդյունահանման, անշարժ աղբյուրներից և ավտոտրանսպորտից (բացի քաղաքացիներին պատկանող ավտոտրանսպորտից) վնասակար նյութերի արտանետումների, հոսքաջրերի բացթողման, աղբյուսներում թափոնների տեղադրման համար վարձի վճարումների վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունն ու բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը:
Քաղաքացիներին պատկանող ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների համար վարձի վճարումների վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.06.1997, N 221 | 01.07.1997, N 448 | |
23.02.1995, N 99 | 23.02.1995, N 448 | |
18.01.1994, N 40 | 18.01.1994, N 448 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|