Գլխավոր տեղեկություն
Համար
N 41-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) Հոդ.507
Ընդունող մարմին
Վանաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.05.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թ. N 41-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34֊րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 43 417 680 (քառասուներեք միլիոն չորս հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամի փոփոխություններ՝ համաձայն հավելված թիվ 1-ի։

2. Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 43 417 680 (քառասուներեք միլիոն չորս հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամի փոփոխություններ՝ համաձայն հավելված թիվ 2-ի։

3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար

Մ. Ասլանյան

 

 Հավելված 

 Վանաձոր համայնքի ավագանու

 «27» ապրիլի 2020 թ.

N 41-Ն որոշման