ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 1991 թվականի N 281
քաղ. Երևան
ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Սահմանել, որ կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների գյուղատնտեսական նշանակության հողերը որպես սեփականություն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին հանձնելու ժամանակ առաջին երկու տարում հավասար չափերով փոխհատուցվում է միայն այդ տարածությունների վրա օգտագործված սերմերի կամ տնկանյութերի արժեքը, իսկ մշակաբույսերի անավարտ արտադրության վրա կատարված մյուս ծախսերը (հիմնական աշխատավարձ, նյութական ծախսումներ. հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիոն հատկացումներ, վերադիր ծախսեր) հատուցվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի «Կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ունեցվածքի սեփականաշնորհումից դրամական միջոցների գոյացման և օգտագործման կարգի մասին» N 214 որոշմամբ սահմանված կարգով:
Սահմանել, որ կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հողերի սեփականաշնորհման ժամանակ գյուղատնտեսական անավարտ արտադրության վրա կատարված ծախսերի հատուցման ժամկետները գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից խախտելու համար նրանցից գանձվում է տուգանք յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 1 տոկոսի չափով:
(որոշումը լրաց. 19.06.91 N 409)
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.06.1991, N 409 | 19.06.1991, N 281 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|