ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 72-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈԻ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում (հատված 1) կատարել 262 000 (երկու հարյուր վաթսուներկու հազար) ՀՀ դրամի փոփոխություն՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
2) Բյուջեի ծախսային մասում (հատված 2 և հատված 3) կատարել 3 862 000 (երեք միլիոն ութ հարյուր վաթսուներկու հազար) ՀՀ դրամի փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԿՈՂՄ ( 21 ) |
|
ԴԵՄ( 7 ) |
ՁԵՌՆՊԱՀ ( 3 ) |
Մ. Ասլանյան Գ․ Քալանթարյան |
Ա. Փելեշյան |
Ք. Մարուքյան |
Ա. Ավետյան |
Ա. Գրիգորյան | Ա. Խաչատրյան |
Ա. Սիրադեղյան |
Կ. Ղուկասյան |
Ա. Սարգսյան | Հ. Խլոպուզյան |
Վ. Կռոյան |
|
Խ. Վարդանյան | Տ. Նազարյան |
Հ. Ղամբարյան |
|
Մ. Հովհաննիսյան |
Կ. Բեկչյան Ս. Աղաբեկյան |
Դ. Հակոբյան |
|
Վ. Ավագյան Ա. Ափինյան |
Ա. Լոքյան Ս. Մելքոնյան |
| |
Դ. Սիմոնյան | Ս. Ղամբարյան |
| |
Վ. Դոխոյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Մ. Ասլանյան |
2020 թ. սեպտեմբերի 17 ք. Վանաձոր |
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|