Գլխավոր տեղեկություն
Համար
N 1610-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2023-28.06.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1610-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 647-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 16-րդ կետը «հանդիսանում է» բառից հետո լրացնել «ազգային անվտանգության մարմիններում բաժանմունքի պետի և բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների» բառերով.

2) լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 16.1-ին և 16.2-րդ կետերով՝

«16.1. Ազգային անվտանգության մարմիններում բաժանմունքի պետի պաշտոնից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն իրականացնում են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորված հետևյալ հանձնաժողովները՝

1) սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովը.

2) ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման հանձնաժողովը:

16.2. Սույն կարգի 16.1-ին կետում նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրը ձևավորվում է ազգային անվտանգության մարմիններում բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող առնվազն 5 ծառայողներից, որոնք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են ի պաշտոնե: Հանձնաժողովների նախագահները նշանակվում են ազգային անվտանգության մարմիններում բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներից:».

3) 24-րդ, 51-րդ և 52-րդ կետերից հանել «զեկուցագրով» բառը.

4) 38-րդ կետում «80» թիվը փոխարինել «40» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան