Basic information
Number
թիվ 172
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.10.1995-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
06.10.1995
Signing date
06.10.1995
Effective date
06.10.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 172

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների հաշվառման համարները վճարային փաստաթղթերում նշելու մասին» թիվ 122 որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության առաջարկության մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության առաջարկությանը և դիմել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների հաշվառման համարները վճարային փաստաթղթերում նշելու մասին» թիվ 122 որոշմամբ սահմանված ժամկետը մինչև 1995 թվականի նոյեմբերի 15-ը երկարաձգելու առաջարկությամբ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը հանդես գալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» թիվ 321 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ նախաձեռնությամբ:


քաղ. Երևան
թիվ 171