ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 69-Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Աբովյան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական վճարների դրույքաչափերը և արտոնությունները 2021 թվականի համար`
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.
4) hամայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.
6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար) դրամ.
7) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման վճար՝ ամսական 10 (տասը) դրամ.
8) արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1000 (հազար) դրամ.
9) համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարի դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 1-ի.
10) շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի.
11) համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար և արտոնություններ՝ համաձայն հավելված 3-ի.
12) «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար և արտոնություններ` համաձայն հավելված 4-ի.
13) «Աբովյանի գեղարվեստի դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար և արտոնություններ՝ համաձայն հավելված 5-ի.
14) «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Աբովյանի շախմատի դպրոց» ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Կողմ -8
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ |
ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ |
ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ |
ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ |
ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ |
ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ |
2020թ. դեկտեմբերի 25 ք. Աբովյան |
Հավելված 1 Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
N |
Աղբահանության վճարի տեսակները |
Դրույքաչափերը (դրամ) |
1. |
Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը՝ | |
1) |
Ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով, ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար |
250 ( երկու հարյուր հիսուն ) |
2) |
Ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար |
20 ( քսան ) |
2. |
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի | |
1) |
Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
50 ( հիսուն ) |
2) |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
20 ( քսան ) |
3) |
Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
15 (տասնհինգ) |
4) |
Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
3 ( երեք ) |
5) |
Արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
5 (հինգ) |
3. |
Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
50 (հիսուն) |
4. |
Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն որոշման 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը՝ |
|
1) |
Ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ |
3 000 (երեք հազար) |
2) |
Ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ |
10 000 (տասը հազար) |
5. Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով։
6. Շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով:
7. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին:
8. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
9. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված աղբահանության վճարի դրույքաչափի 50%-ի չափով նվազեցման արտոնությունից օգտվում են հետևյալ սոցիալական խմբերը`
1) հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները).
2) Հայրենական մեծ պատերազմի վետերանները և արցախյան պատերազմի մասնակիցները:
10. Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառվում է աղբահանության վճարի դրույքաչափի մնացած 50 %-ը վճարելու պայմանով:
Հավելված 2 Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն որոշման |
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
N |
Թույլտվության վճարի տեսակը |
Դրույքաչափերը (դրամ) |
1. |
Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ ծավալի մեկ խորանարդ մետրի հավաքման և տեղափոխման թույլտվության համար |
600 ( վեց հարյուր ) |
2. |
Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ զանգվածի մեկ տոննայի հավաքման և տեղափոխման թույլտվության համար |
2 000 ( երկու հազար ) |
Հավելված 3 Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն որոշման |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
1. «Աբովյանի N 2 մանկապարտեզ», «Աբովյանի N 3 միջհամայնքային մանկապարտեզ», «Աբովյանի N 4 մանկապարտեզ, «Աբովյանի N 5 մանկապարտեզ», «Աբովյանի N 6 մանկապարտեզ», «Աբովյանի N 7 մանկապարտեզ», «Աբովյանի N 9 մանկապարտեզ», «Աբովյանի N 10 մանկապարտեզ», «Աբովյանի N 12 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ մանկապարտեզներ) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021 թվականի համար սահմանել ամսական 8 000 (ութ հազար) դրամ։
2. Ոչ աբովյանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում) երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի կրկնակի չափով։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող ոչ աբովյանաբնակ զինծառայողների երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021 թվականի համար սահմանել ամսական 8 000 (ութ հազար) դրամ։
4. Մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար,
2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:
5. Մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,
2) 1-ին և (կամ) 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,
3) երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,
4) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,
5) հաշմանդամ երեխաների համար։
6. Մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն։
7. Ոչ աբովյանաբնակ, այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող ոչ աբովյանաբնակ զինծառայողների երեխաները չեն օգտվում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված գումարի չափի նվազեցման արտոնություններից։
8. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:
Հավելված 4 Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն որոշման |
«ԱԲՈՎՅԱՆԻ ԶԱՐԵՀ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
1.«Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021 թվականի սեպտեմբերի 01-ից նոր ընդունվող երեխաների համար սահմանել 4 000 (չորս հազար) դրամ՝ բոլոր բաժինների համար, իսկ արդեն ընդունված և հաճախող երեխաների համար սահմանել՝
N |
Բաժիններ |
Մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը (դրամ) |
1 |
Դաշնամուր |
4 000 ( չորս հազար ) |
2 |
Վոկալ |
3 000 ( երեք հազար ) |
3 |
Լարային նվագարաններ (թավջութակ, ջութակ, կիթառ ) |
2 000 ( երկու հազար ) |
4 |
Ազգային նվագարաններ (քանոն, շվի, դուդուկ, թառ, ուդ, դհոլ ) |
2 000 ( երկու հազար ) |
5 |
Փողային նվագարաններ |
2 000 ( երկու հազար ) |
2. Ոչ աբովյանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում) երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարների կրկնակի չափով։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող ոչ աբովյանաբնակ զինծառայողների երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021 թվականի համար սահմանել համաձայն սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարների չափով։
4. Ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններում պետության կողմից նվիրաբերության (սուբվենցիայի) հատկացման պայմանագրով նախատեսված քանակով լավագույն սովորողներն ազատվում են ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի վճարումից։
5. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար,
2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:
6. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,
2) 1-ին և (կամ) 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,
3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,
4) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,
5) հաշմանդամ երեխաների համար։
7. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն։
8. Ոչ աբովյանաբնակ, այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող ոչ աբովյանաբնակ զինծառայողների երեխաները չեն օգտվում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված գումարի չափի նվազեցման արտոնությունից։
9. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:
Հավելված 5 Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն որոշման |
«ԱԲՈՎՅԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
1. «Աբովյանի գեղարվեստի դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021 թվականի սեպտեմբերի 01-ից նոր ընդունված երեխաների համար սահմանել 4 000 (չորս հազար) դրամ՝ բոլոր բաժինների համար, իսկ արդեն ընդունված և հաճախող երեխաների համար սահմանել 3 000 (երեք հազար) դրամ։
2. Ոչ աբովյանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում) երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարների կրկնակի չափով։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող ոչ աբովյանաբնակ զինծառայողների երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021 թվականի համար սահմանել համաձայն սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարների չափով։
4. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար,
2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:
5. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝
1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,
2) 1-ին և (կամ) 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,
3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,
4) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,
5) հաշմանդամ երեխաների համար։
6. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն։
7. Ոչ աբովյանաբնակ, այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող ոչ աբովյանաբնակ զինծառայողների երեխաները չեն օգտվում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված գումարի չափի նվազեցման արտոնությունից։
8. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: