ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2020 թվականի թիվ 25-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐ ԱՐԵՎԻԿ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի /բնակավայր Արևիկ / սեփականությունը հանդիսացող տեխնիկան (հետագայում՝ գույք) օտարել աճուրդով։
2. Հիմք ընդունելով որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի որոշման վերաբերյալ «Ա. Գ. ԷՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Վկայական՝ N ԱԳԳ 227 տրված՝ «21» փետրվարի 2018 թվական) հաշվետվությունները՝ գյուղատնտեսական տեխնիկաների շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ՝ աճուրդով օտարման մեկնարկային գինը հաստատել համաձայն թիվ 1 հավելվածի։
3. Հաստատել աճուրդի կանոնակարգը և աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը համաձայն թիվ 2 և թիվ 3 հավելվածների։
4. Աճուրդը կազմակերպելու նպատակով՝
ա) ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝
հանձնաժողովի նախագահ՝
Արծրունի Իգիթյան - համայնքի ղեկավար,
հանձնաժողովի անդամներ՝
Լիպարիտ Տիգրանյան -համայնքի ղեկավարի տեղակալ
Վարդգես Մելքոնյան - Արևիկ բնակավայրի վարչական ղեկավար
Արամայիս Մքոյան - համայնքի ավագանու անդամ
Վոլոդյա Էլբակյան - համայնքի ավագանու անդամ
բ) աճուրդավար հաստատել հանձնաժողովի անդամ, համայնքի ղեկավարի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանին, արձանագրող հանձնաժողովի անդամ, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Աբրահամյանին։
5. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորություն (աճուրդի կազմակերպիչ)։
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 15 ապրիլի 2020 թվականի թիվ 16 «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի /բնակավայր Արևիկ/ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին» որոշումը։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝
Կողմ -10 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար` |
Ա. Իգիթյան |
29 հունիսի 2020 թվական գյուղ Ախուրյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի 29 հունիսի թիվ 25-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող Արևիկ գյուղում գտնվող, գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդ-վաճառք
Գտնվելու վայրը, անվանումը |
Տեխնիկայի անվանումը |
Տարե- թիվը |
Քանակը |
Մեկնարկային գինը /շուկայական արժեքը/ ՀՀ դրամ |
Ծանոթություն Տեխնիկական վիճակը | |
1 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր |
1989 |
1 |
405000 |
Բավարար, էական մաշվածության |
2 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
ՊԹՎ-1 մակնիշի էքսկավատոր |
1988 |
1 |
350000 |
Բավարար, էական մաշմածության |
3 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
Տ-70Ս մակնիշի տրակտոր |
1989 |
1 |
355000 |
Բավարար, էական մաշմածության |
4 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
ԴՏ-75մ մակնիշի տրակտոր |
1988 |
1 |
355000 |
Բավարար, էական մաշվածության |
5 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
ԴՏ-75մ մակնիշի տրակտոր |
1988 |
1 |
255000 |
Բավարար, էական մաշվածության |
6 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
Հացահատիկի շարքացան |
1980 |
1 |
11500 |
Ապակոմպլեկտավորված, շահագործման ոչ պիտանի |
7 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
Հացահատիկի շարքացան |
1990 |
1 |
210000 |
Բավարար, էական մաշվածության |
8 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
ՍԿ-5 Նիվա մակնիշի կոմբայն |
1988 |
1 |
600000 |
Բավարար, էական մաշվածության |
9 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
ՍԿ-5 Նիվա մակնիշի կոմբայն |
1985 |
1 |
120000 |
Ան սարք, ապակոմպլեկտավորված |
10 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
ՍԿ-5 Նիվա մակնիշի կոմբայն |
1989 |
1 |
710000 |
Բավարար, էական մաշվածության |
11 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
ՅՈՒՄԶ-6լ մակնիշի տրակտոր |
1989 |
1 |
405000 |
Բավարար, էական մաշվածության |
12 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
ՅՈՒՄԶ-6լ մակնիշի տրակտոր |
1987 |
1 |
310000 |
Բավարար, էական մաշվածության |
13 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
Կարտոֆիլի կուլտիվատոր |
1980 |
1 |
115000 |
Բավարար, էական մաշվածության |
14 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
Կարտոֆիլ քանդող գործիք |
1980-1990 |
1 |
110000 |
Բավարար, էական մաշվածության |
15 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
Կարտոֆիլի շարքացան |
1989 |
1 |
345000 |
Բավարար, էական մաշվածության |
16 |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գ.Արևիկ |
Ե-281 մակնիշի կոմբայն |
1990 |
1 |
615000 |
Բավարար, էական մաշվածության |
Հավելված թիվ 2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 25-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ/ԲՆԱԿԱՎԱՅՐ ԱՐԵՎԻԿ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի /բնակավայր Արևիկ/ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկայի (հետագայում՝ գույք) աճուրդի միջոցով օտարման աճուրդային հանձնաժողովի գործունեության կանոնները։
2. Աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները՝ ի դեմս համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի /բնակավայր Արևիկ/ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշմամբ ստեղծված աճուրդային հանձնաժողովը՝ հետևյալ անհատական կազմով՝
հանձնաժողովի նախագահ՝
Արծրունի Իգիթյան - համայնքի ղեկավար,
հանձնաժողովի անդամներ՝
Լիպարիտ Տիգրանյան-համայնքի ղեկավարի տեղակալ
Վարդգես Մելքոնյան - Արևիկ բնակավայրի վարչական ղեկավար
Արամայիս Մքոյան - համայնքի ավագանու անդամ
Վոլոդյա էլբակյան - համայնքի ավագանու անդամ
բ) աճուրդավար հաստատել հանձնաժողովի անդամ, համայնքի ղեկավարի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանին, արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Աբրահամյանին։
3. Հանձնաժողովր ղեկավարվում է «Հրապարակային սակարկությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի /բնակավայր Արևիկ/ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշմամբ, սույն կանոնակարգով և այլ իրավական ակտերով։
II . ԱՃՈՒՐԴԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Աճուրդը անցկացնել սակարկությունների ձևով, որի ընթացքում հաղթող ճանաչել այն մասնակցին, որն աճուրդի դրված գույքի համար առաջարկել է առավելագույն բարձր գին։
5. Աճուրդը անցկացնել 2020 թվականի հուլիսի 29-ին, ժամր 12-00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ համայնքապետարանի շենքում (Հասցե՝ Ախուրյան համայնք, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի շենք 42)։
6. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է նվազագույնը 2000 տպաքանակ ունեցող մամուլում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ աճուրդի կայացման օրվանից առնվազն 20 օր առաջ։
7. Աճուրդի հրապարակային ծանուցման մասին հայտարարությունը աճուրդի անցկացման վայրում և համայնքի մարդաշատ այլ վայրերում տեղադրվում է աճուրդի կայացման օրվանից առնվազն 15 օր առաջ։ Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը՝ աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ տեղադրվում է աճուրդի կայացման վայրում։
8. Հրապարակային սակարկությունների մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները։
9. Հրապարակային սակարկություններին չեն կարող մասնակցել՝
1) աճուրդային հանձնաժողովի անդամները (աճուրդի կազմակերպիչ),
2) համայնքի ավագանու անդամները,
3) աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը։
10. Աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է 2000 (երկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
11. Աճուրդին կարող են ներկա գտնվել աճուրդի մասնակից չհամարվող այլ անձինք (հետագայում դիտորդ), ովքեր վճարել են մուտքի տոմսի վճարը։
12. Դիտորդների համար մուտքի տոմսի վճարի չափը սահմանվում է 1000 (մեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
12. Աճուրդի մասնակիցները և Դիտորդները, աճուրդի դահլիճում զբաղեցնում են առանձին տեղեր։
13. Աճուրդի մասնակիցները և Դիտորդները պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանը և հետևել հետևյալ կանոններին՝
1) չհայտնել իրենց դժգոհությունը որևէ մասնակցի, մասնակից չհամարվող անձի, աճուրդային հանձնաժողովի կամ աճուրդավարի նկատմամբ,
2) չխոսել աճուրդի րնթացքում, բացառությամբ սույն պայմաններով սահմանված դեպքերի,
3) հարցադրումներ ուղղել աճուրդային հանձնաժողովի նախագահին լոտի աճուրդը սկսվելուց առաջ կամ հետո, իսկ լոտի աճուրդի ընթացքում միայն աճուրդավարի թույլտվությամբ,
4) աճուրդի ընթացքում դուրս չգալ դահլիճից կամ չվերադառնալ դահլիճ,
5) չթաքցնել աճուրդավարի կամ նրա ամուսնու ազգական լինելու հանգամանքը։
14. Աճուրդի դրված գույքի մեկնարկային գինը հաստատված է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 29 հունիսի 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի /բնակավայր Արևիկ/ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշմամբ, համաձայն որի՝ աճուրդի դրված գույքի մեկնարկային գինը սահմանված է գյուղատնտեսական տեխնիկաների շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ «Ա. Գ. ԷՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Վկայական՝ N ԱԳԳ 227 տրված՝ «21» փետրվարի 2018 թվական) հաշվետվություններով։
16. Աճուրդի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն հավելման չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
17. Աճուրդի նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որի վճարումից հետո աճուրդի մասնակցին տրամադրվում է «Աճուրդի մասնակցի վկայական»։
18. Աճուրդի կանխավճարը և մուտքի վճարը վճարվում են աճուրդի կազմակերպչին։
19. Աճուրդում հաղթած է համարվում աճուրդի այն մասնակիցը, ով աճուրդավարի մուրճիկի երրորդ հատվածից հետո ներկայացրել է ամենաբարձր գնային հայտ։
20. Աճուրդի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետ է սահմանվում կանոնակարգը հաստատելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2020 թվականի հուլիսի 9-ից մինչև հուլիսի 28-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 10:00-ից մինչև 17:00-ն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղում։
21. Աճուրդի կանոնակարգին ծանոթացումը և լուսապատճնի տրամադրումը կատարվում է Ախուրյանի համայնքապետարանում՝ կանոնակարգը հաստատելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 2020 թվականի հուլիսի 9-ից մինչև հուլիսի 28-ը՝ ժամը 900 -ից մինչև 1700 -ն։
22. Աճուրդը սկսվելուց մեկ ժամ առաջ աճուրդային հանձնաժողովը (աճուրդի կազմակերպիչ) իր նիստում գրանցում է աճուրդի մասնակիցներին՝ ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը և իր որոշմամբ թույլատրում է մասնակցել աճուրդին։
23. Աճուրդի արդյունքների մասին աճուրդի անցկացնելու օրը կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են՝ աճուրդային հանձնաժողովի ներկա անդամները և աճուրդի հաղթող մասնակիցը։
24. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան գույքի վերաբերյալ առք ու վաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը։
25. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ առք ու վաճառքի պայմանագիրը կնքվում է աճուրդի կայացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում։
26. Գույքի ամբողջ գնի վճարումը գնորդի կողմից կատարվում է աճուրդի կայացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում՝ հաշվանցելով մուծված նախավճարի գումարը։
27. Սահմանված ժամկետներում առք ու վաճառքի պայանագիրը չկնքելու և /կամ/ գույքի գինը չվճարելու դեպքում վճարված նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է համայնքի բյուջե։
28. Գույքի առք ու վաճառքի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի կողմից։
29. Աճուրդը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում աճուրդում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը։
30. Աճուրդի մասնակցության հայտերն ընդունվում են Ախուրյանի համայնքապետարանում՝ աճուրդային հանձնաժողովի կողմից կանոնակարգը հաստատելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 2020 թվականի հուլիսի 9-ից մինչև հուլիսի 28-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 10:00-ից մինչև 17։00-ն։
31. Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են ՝
1) հայտ՝ սահմանված ձևանմուշով,
2) ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը,
3) իրավաբանական անձանց և համայնքների համար՝ ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճենները և ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը,
4) նախավճարի մուծման անդորրագիրը։
32. Աճուրդային հանձնաժողովը աճուրդի արդյունքների վերաբերյալ կազմված եզրակացությունը մեկ օրվա ընթացքում ներկայացնում է համայնքի ղեկավարին։
33. ԱՃուրդում վաճառված գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման։
34. Աճուրդը համարվում է չկայացած եթե.
1) Աճուրդին ներկայացել է միայն մեկ գնորդ կամ չի ներկայացել որևէ գնորդ։
2) աճուրդի ընթացքում վաճառվող գույքի նախնական գնի հավելում չի կատարվել։
3) աճուրդում հաղթած անձը չի մուծել գնման գինը։
35. Աճուրդը հայտարարվում է չկայացած աճուրդային հանձնաժողովի որոշմամբ՝ ոչ ուշ քան նշված հանգամանքները ի հայտ գալու հաջորդ օրը։
36. Աճուրդը չկայանալու կամ անվավեր ճանաչվելու դեպքում կրկնական աճուրդը կազմակերպում և անցկացնում է չկայացած աճուրդից ոչ ուշ քան 10 օրացուցային օր հետո։ Կրկնական աճուրդը կազմակերպում և անցկացնում է աճուրդային հանձնաժողովը՝ սույն կանոնակարգի և /կամ/ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով։
37. Վերոհիշյալ կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր։ Աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության։
38. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
III . ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
39. Աճուրդային հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։
40. Նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների սահմանված թվի կեսից ավելին։
41. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կեսից ավելին։
42. Աճուրդավարը և արձանագրողը հաստատվում են համայնքի ավագանու կամ աճուրդային հանձնաժողովի որոշմամբ։
43. Աճուրդային հանձնաժողովը դադարեցնում է իր լիազորությունները՝ աճուրդը կայացած ճանաչվելու, աճուրդի կայացման մասին արձանագրությունը ստորագրելու և համայնքի ղեկավարին աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ներկայացնելուց հետո։
Հավելված թիվ 3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 25-Ն որոշման |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի մասին հրապարակային ծանուցման
1. Աճուրդի անցկացման օրը՝ 2020 թվականի հուլիսի 29-ին, ժամը 12-00-ին։
2. Աճուրդի կազմակերպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարան, ի դեմս աճուրդային հանձնաժողովի (աճուրդի կազմակերպիչ)։
3. Աճուրդի անցկացման վայրը /հասցեն/ ՚
ՀՀ Շիրակի մարզ,համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան Գյումրու խճուղի շենք 42 (համայնքապետարանի շենք)։
4. Աճուրդի ձևը և անցկացման կարգը՝ դասական եղանակ՝ մեկնարկային գնի բարձրացմամբ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում աճուրդի այն մասնակիցը, որն աճուրդի դրված գույքի համար առաջարկել է առավելագույն բարձր գին։
5. Աճուրդի դրված գույքի /լոտ/ նկարագրությունը
Գույքի անվանումը |
Գույքի Սեփակա- նատերը |
Գույքի տեխնիկական տվյալները |
Գույքի տեխնիկական վիճակի նկարագրությունը |
Գույքի մեկնարկային գինը /ՀՀ դրամ/ | ||||
ՄՏԶ-82
մակնիշի տրակտոր |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ | ՄՏԶ-82 մակնիշի
տրակտոր, գործարանային համարը ՝ 266681 թողարկման տարեթիվը՝ 1989թ. |
Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, առկա են անսարքություններ ընթացքային մասի, հիդրոհամակարգի հանգույցներում, շարժիչը նորոգման կարիք ունի։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ | 405000 /չորս հարյուր հինգ հազար/ | ||||
ՊԹՎ-1
մակնիշի էքսկավա տոր |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ | ՊԹՎ-1
մակնիշի էքսկավատոր թողարկման տարեթիվը՝ 1988թ. |
Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, առկա են անսարքություններ ընթացքային մասի , հիդրոհամակարգի հանգույցներում, շարժիչը հիմնանորոգման կարիք ունի։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ | 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ | ||||
Տ-70Ս
մակնիշի տրակտոր |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ | ԴՏ-75մ մակնիշի տրակտոր, գործարանային համարը՝ 002516 թողարկման տարեթիվը՝ 1989թ | Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, առկա են անսարքություններ ընթացքային մասի, շարժիչը հիմնանորոգման կարիք ունի։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ | 355000
/երեք հարյուր հիսունհինգ հազար/ | ||||
ԴՏ-75մ մակնիշի տրակտոր |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ |
ԴՏ-75մ մակնիշի տրակտոր, գործարանային համարը՝ 104097 թողարկման տարեթիվը՝ 1988թ |
Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, առկա են անսարքություններ ընթացքային մասի, հիդրոհամակարգի հանգույցներում շարժիչը հիմնանորոգման կարիք ունի։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ |
355000 /երեք հարյուր հիսունհինգ հազար/ | ||||
ԴՏ-75մ մակնիշի տրակտոր |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ |
ԴՏ-75մ մակնիշի տրակտոր, թողարկման տարեթիվը՝ 1988թ |
Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, առկա են անսարքություններ ընթացքային մասի, հիդրոհամակարգի հանգույցներում շարժիչը հիմնանորոգման կարիք ունի,բացակայում են թրթուրավոր շղթաները; Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ |
255000 /երկու հարյուր հիսունհինգ հազար/ | ||||
Հացահատիկի շարքացան |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ |
Հացահատիկի շարքացան գործարանային համարը ՝ 365825 թողարկման տարեթիվը՝ 1980թ |
Տեխնիկական վիճակը՝ Ապակոմպլեկտավորված վիճակում, էական մաշվածությամբ, առկա են միայն բունկերի մետաղական իրանը, իրանի վրա ձգվող մետաղական լիսեռը հենարարններով, մետաղական իրան և իրանի վրա ձգվող որոշ փոքր մանր դետալներ։ Առկա դետալները էական մաշվածությամբ, ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ |
11500 /տասնմեկ հազար հինգ հարյուր/ | ||||
Հացահատիկի շարքացան |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ |
Հացահատիկի շարքացան գործարանային համարը՝ 28059 թողարկման տարեթիվը՝ 1990թ |
Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, մասնակի ապակոմպլեկտավորված, ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ |
210000 /երկու հարյուր տաս հազար/ | ||||
ՍԿ-5 Նիվա մակնիշի կոմբայն |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ |
ՍԿ-5 Նիվա մակնիշի կոմբայն թողարկման տարեթիվը՝ 1988թ. |
Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, առկա են անսարքություններ ընթացքային մասի, շարժաբերի, հասկի հնձման համակարգում։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ |
600000 /վեց հարյուր հազար/ | ||||
ՍԿ-5 Նիվա մակնիշի կոմբայն |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ | ՍԿ-5 Նիվա մակնիշի կոմբայն թողարկման տարեթիվը՝ 1985թ. | Տեխնիկական վիճակը՝ անսարք, ապակոմպլեկտավորված, շահագործման ոչ պիտանի։ Առկա դետալները և հանգույցները էական մաշվածությամբ։ Առկա դետալների և հանգույցների ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ վատ։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ |
120000 /մեկ հարյուր քսան հազար/ | ||||
ՍԿ-5 Նիվա մակնիշի կոմբայն |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ | ՍԿ-5 Նիվա մակնիշի կոմբայն թողարկման տարեթիվը՝ 1989թ. | Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, առկա են անսարքություններ ընթացքային մասի, շարժաբերի, հասկի հնձման համակարգում։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ |
710000 /յոթ հարյուր տաս հազար/ | ||||
ՅՈՒՄԶ-6լ
մակնիշի տրակտոր |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ | ՅՈՒԱԶ-6լ մակնիշի տրակտոր թողարկման տարեթիվը՝ 1989թ | Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, առկա են անսարքություններ ընթացքային մասի , հիդրոհամակարգի հանգույցներում, շարժիչը նորոգման կարիք ունի։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ | 405000
/չորս հարյուր հինգ հազար/ | ||||
ՅՈՒՄԶ-6լ
մակնիշի տրակտոր |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ | ՅՈՒԱԶ-6լ մակնիշի տրակտոր թողարկման տարեթիվը՝ 1987թ | Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, առկա են անսարքություններ ընթացքային մասի, հիդրոհամակարգի հանգույցներում, շարժիչը հիմնանորոգման կարիք ունի։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին։ |
310000 | ||||
Կարտոֆիլի կուլտիվատոր | ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ | Կարտոֆիլի
կուլտիվատոր թողարկման տարեթիվը՝ 1980թ. |
Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, մասնակի ապակոմպլեկտավորված։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին | 115000
/մեկ հարյուր տասնհինգ հազար/ | ||||
Կարտոֆիլ
քանդող գործիք |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ | Կարտոֆիլ քանդող գործիք թողարկման տարեթիվը բացակայում է /1980-1990թ.թ./ | Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, մասնակի ապակոմպլեկտավորված։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին | 110000
/մեկ հարյուր տասը հազար/ | ||||
Կարտոֆիլի շարքացան | ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ | Կարտոֆիլի շարքացան գործարանային համար՝ 35215 թողարկման տարեթիվը՝ 1989թ | Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, մասնակի ապակոմպլեկտավորված։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին | 345000 /երեք հարյուր քառասունհինգ հազար/ | ||||
Ե-281 մակնիշի կոմբայն |
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ |
Ե-281 մակնիշի կոմբայն գործարանային համար՝ 66915 թողարկման տարեթիվը՝ 1990թ. |
Տեխնիկական վիճակը՝ էական մաշվածությամբ, առկա են անսարքություններ ընթացիկ մասի,շարժաբերի, խոտի հավաքման համակարգում։ Ընդհանուր տեխնիկական վիճակի գնահատականը՝ բավարար։ Արտաքին տեսքի վիճակի գնահատականը՝ միջին |
615000 |
6. Աճուրդի պայմանները՝
1) Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները։
2) Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են՝
●
հայտ՝ սահմանված ձևանմուշով,●
ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը,●
Իրավաբանական անձանց և համայնքների համար՝ ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի պատճենները և ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը,●
աճուրդի մասնակցության տեղական վճարի անդորրագիրը●
նախավճարի մուծման անդորրագիրը։3) Աճուրդի մասնակցության հայտերն ընդունվում են Ախուրյանի համայնքապետարանում՝ աճուրդային հանձնաժողովի կողմից 2020 թվականի հուլիսի 9-ից մինչև հուլիսի 28-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 10:00-ից մինչև 17:00-ն։
4) Աճուրդի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
5) Աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է 2000 (երկու հազար) ՀՀ դրամ։
6) Աճուրդի մասնակից չհամարվող անձանց (դիտորդներ) համար մուտքի տոմսի վճարը սահմանվում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ։
7) Աճուրդում հաղթած է համարվում այն մասնակիցը, ով ներկայացրել է ամենաբարձր գնային հայտ։
8) Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ առք ու վաճառքի պայմանագիրը կնքվում և գույքի ամբողջ գնի վճարումը կատարվում է աճուրդի կայացման օրվանից հետո 10-օրյա ժամկետում։
9) Աճուրդի կանոնակարգին ծանոթացումը և լուսապատճենի տրամադրումը կատարվում Ախուրյանի համայնքապետարանում 2020 թվականի հուլիսի 9-ից մինչև հուլիսի 28-ը։
10) Աճուրդի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետներ սահմանվում են 2020 թվականի 2020 թվականի հուլիսի 9-ից մինչև հուլիսի 28-ը ժամը 9:00-ից մինչև 17:00-ն ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղում:
11) Աճուրդը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում աճուրդում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը։
12) Վճարումները կատարվում են Ախուրյանի համայնքապետարանում՝ աճուրդային հանձնաժողովին (աճուրդի կազմակերպիչ)։
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2020 թվական: