ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 982-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 700-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 9-րդ կետի 1-ին ենթակետը «աշխատանքի» բառից հետո լրացնել «, կամավոր աշխատանքի» բառերով.
2) 10-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) աշխատանքի պետական կարգավորման, աշխատանքի վարձատրության (բացառությամբ պետական մարմիններում), կամավոր աշխատանքի բնագավառների քաղաքականության մշակումն ու իրականացումը.».
3) 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «զարգացում» բառից հետո լրացնել «, կամավոր աշխատանք» բառերով.
4) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.
«6.1) մշակում է կամավոր աշխատանքի խթանման, ինչպես նաև կամավորության մշակույթի զարգացման ու տարածման վերաբերյալ առաջարկություններ, միջոցառումներ կամ ապահովում դրանց իրականացումը.
6.2) կամավոր աշխատանքի սուբյեկտներին տրամադրում է տեղեկատվական, մեթոդական կամ խորհրդատվական աջակցություն.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2023 թվականի հոկտեմբերի 13-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|