ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 1991 թվականի N 420
քաղ. Երևան
Տնամերձ ԵՎ այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այգեգործության (ամառանոցային) նպատակով հատկացված հողերը 1991 թվականի մարտի 15-ից համարել նրանց սեփականությունը:
2. (կետն ուժը կորցրել է 09.02.98 N 79)
3. Եթե քաղաքներում, քաղաքատիպ ավաններում բնակվող քաղաքացին սեփականության իրավունքով ունի 0,04 հա և ավելի հողամաս, նրան այգեգործության (ամառանոցային) նպատակով նոր հողամաս չի հատկացվում:
4. Սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի պետական միասնական կադաստրում գրանցված հողամասից (այդ թվում` այգեգործական (ամառանոցային) ավելի հողատարածություն օգտագործվելու դեպքում, եթե այդ հողատարածությունը սահմանված կարգով հնարավոր չէ օտարել կամ այլ նպատակներով օգտագործել, ապա փաստացի օգտագործողի համաձայնությամբ, օրենքով սահմանված կարգով վաճառվում կամ վարձակալության է տրվում նրան:
Օգտագործվող հավելյալ հողատարածությունը գնելու կամ վարձակալելու վերաբերյալ փաստացի օգտագործողի կողմից համաձայնություն չտրվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվում է նրա կողմից այդ հողատարածության օգտագործումը:
(4-րդ կետը խմբ. 06.02.96 N 31, 09.02.98 N 79)
5. (կետն ուժը կորցրել է 09.02.98 N 79)
6. (կետն ուժը կորցրել է 09.02.98 N 79)
7. Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի համար գանձվում է հողի հարկ` «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
(7-րդ կետը լրաց. 23.09.94 N 455)
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |