ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 52-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 20.09.23 թիվ 21-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 2-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 52-Ն որոշման |
Բաժին 1. Բազմաբնակարան շենքեր
միավոր |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդա-մենը |
այդ թվում ըստ արտաքին պատերի նյութերի` |
Տանիքի ձևը | |||||
քարից |
երկաթբետոնից |
այլ |
թեք |
հարթ | |||||
ընդա-մենը |
այդ թվում` | ||||||||
պանելային |
մոնոլիտ | ||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Շենքերի քանակը, ընդամենը այդ թվում` |
100 |
||||||||
մեկ հարկանի |
100.1 |
||||||||
երկու հարկանի |
100.2 |
||||||||
երեք հարկանի |
100.3 |
||||||||
չորս հարկանի |
100.4 |
||||||||
հինգ հարկանի |
100.5 |
||||||||
վեցից-ութ հարկանի |
100.6 |
||||||||
ինը և ավելի հարկանի |
100.7 |
Բաժին 2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Քանակը, միավոր |
Ընդհանուր մակերեսը, քառ.մետր | |
տարեսկզբին |
տարեվերջին | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդամենը, այդ թվում ըստ սենյակների քանակի` |
200 |
|||
մեկ սենյականոց |
200.1 |
|||
երկու սենյականոց |
200.2 |
|||
երեք սենյականոց |
200.3 |
|||
չորս սենյականոց |
200.4 |
|||
հինգ սենյականոց |
200.5 |
|||
վեց և ավելի սենյականոց |
200.6 |
Բաժին 3. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր |
Ա |
Բ |
1 |
Հանձնվել են շահագործման ընդամենը, այդ թվում՝ |
300 |
|
մինչև 1950թ. |
300.1 |
|
1951-1970թթ. |
300.2 |
|
1971-1980թթ. |
300.3 |
|
1981-1990թթ. |
300.4 |
|
1991-2000թթ. |
300.5 |
|
2001-2010թթ. |
300.6 |
|
2011թ. հետո |
300.7 |
Բաժին 4. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդամենը հաշվետու տարում, միավոր |
Ա |
Բ |
1 |
Վերելակով բազմաբնակարան շենքերի քանակը |
400 |
|
Վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը |
410 |
|
Վերելակների քանակը |
420 |
Բաժին 5. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր |
Ա |
Բ |
1 |
Բնակարանների քանակ ընդամենը, այդ թվում՝ |
500 |
|
մինչև 5 |
500.1 |
|
6 – 20 |
500.2 |
|
21 – 40 |
500.3 |
|
41 և ավելի |
500.4 |
Բաժին 6. Բազմաբնակարան շենքերի վերանորոգում
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
1 |
Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր |
600 |
|
Վերանորոգման ընդհանուր ծախսերը, դրամ, այդ թվում ըստ կոնստրուկցիոն տարրերի՝ |
610 |
|
տանիք |
610.1 |
|
ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր |
610.2 |
|
ջերմատակարարման ներքին ցանցեր |
610.3 |
|
վերելակներ |
610.4 |
|
մուտքեր |
610.5 |
|
այլ |
610.6 |
Բաժին 7. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
դրամ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
1 |
Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին |
700 |
|
Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեվերջին |
710 |
|
Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից, ընդամենը (720.1+720.2+720.3), այդ թվում` |
720 |
|
պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայություններից |
720.1 |
|
շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումներ (բնակվարձ) |
720.2 |
|
այլ եկամուտներ |
720.3 |
|
Ծախսեր, ընդամենը (730.1+730.2+730.3+730.4+730.5+730.6) |
730 |
|
նյութական ծախսեր, որից` |
730.1 |
|
ընթացիկ նորոգման համար |
730.1.1 |
|
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
730.2 |
|
գործուղման ծախսեր |
730.3 |
|
աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
730.4 |
|
կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, սարքավորումների և գույքի ձեռքբերում |
730.5 |
|
այլ ծախսեր |
730.6 |
|
Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր ընդամենը, որից` |
740 |
|
հաշվետու տարում |
740.1 |
Ղեկավար ՝ |
_________________ | _________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (լիազորված անձ)՝ |
_________________ | __________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »______ ____20___թ. |
(հավելվածը խմբ. 20.09.23 թիվ 21-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 52-Ն որոշման |
ՀՐԱՀԱՆԳ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը լրացնում են ռեսպոնդենտ հանդիսացող շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները, լիազորագրային կառավարիչները և հավատարմագրային կառավարիչները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
6. Բաժին 1-ում լրացվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: «100» ծածկագրով տողը հավասար է «100.1»-«100.7» ծածկագրով տողերի հանրագումարին:
7. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածք կրող պատերով շենքերը:
8. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:
9. Մոնոլիտ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:
10. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 1) և ընդհանուր մակերեսը տարեսկզբին (սյունակ 2), տարեվերջին (սյունակ 3), իսկ «200.1»-«200.6» ծածկագրով տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքը (շինություն): Բնակելի սենյակը դա բնակարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար:
11. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
12. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
13. Բաժին 3-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: «300» ծածկագրով տողը հավասար է «300.1»-«300.7» ծածկագրով տողերի հանրագումարին:
14. Բաժին 4-ում լրացվում է վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը անկախ վերելակն աշխատում է, թե ոչ («400» ծածկագրով տող), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը («410» ծածկագրով տող) և վերելակների քանակը («420» ծածկագրով տող):
15. Բաժին 5-ում լրացվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:
16. Բաժին 6-ի «600» ծածկագրով տողում լրացվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ «610» ծածկագրով տողում ` վերանորոգման ընդհանուր ծախսերը: «610» ծածկագրով տողը հավասար է «610.1»-«610.6» ծածկագրով տողերի հանրագումարին:
17. Բաժին 7-ի «700» ծածկագրով տողում լրացվում է բազմաբնակարան շենքերը կառավարող մարմինների կողմից սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ «710» ծածկագրով տողում` տարեվերջին:
18. «720» ծածկագրով տողում լրացվում են ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: «720» ծածկագրով տողը հավասար է «720.1»-«720.3» ծածկագրով տողերի հանրագումարին:
19. «720.1» ծածկագրով տողում լրացվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:
20. «720.2» ծածկագրով տողում լրացվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):
21. «720.3» ծածկագրով տողում լրացվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում առանձնացված չեն:
22. «730» ծածկագրով տողում լրացվում են բնակարանային ֆոնդի շահագործման տարեկան ծախսերը: «730» ծածկագրով տողը հավասար է «730.1» և «730.2»-«730.6» ծածկագրով տողերի հանրագումարին:
23. «730.1» ծածկագրով տողում լրացվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 730.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:
24. «730.2» ծածկագրով տողում լրացվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):
25. «730.3» ծածկագրով տողում լրացվում են գործուղման հետ կապված ծախսերը:
26. «730.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բնակարանային ֆոնդի ծառայությամբ զբաղվող աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:
27. «730.5» ծածկագրով տողում լրացվում են կապիտալ ներդրումների, հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:
28. «730.6» ծածկագրով տողում լրացվում են այլ ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն ներառվել:
29. «740» ծածկագրով տողում լրացվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը, որից «740.1» ծածկագրով տողում՝ հաշվետու տարում:
(հավելվածը խմբ. 20.09.23 թիվ 21-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.09.2023, թիվ 21-Ն | 29.09.2023, թիվ 52-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|