Գլխավոր տեղեկություն
Համար
N 1649-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1649-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 100/11 հասցեում գտնվող 0.14926 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30052023- 01-0136 վկայական) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տեխնոտուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ, գրանցման վկայականի համարը՝ 264.110.1086640) հասարակական նշանակության ընտանեկան ժամանցի և հանգստի անցկացման ընդհանուր օգտագործման տարածքներ կառուցելու համար՝ համաձայն գնորդի կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։

2. Սահմանել՝

1) գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 87 926 529 դրամ.

2) օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 87 926 529 դրամ:

3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ՝

1) գույքի հանձնման-ընդունման պահից սկսած գնորդը պարտավորվում է համաձայն ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի՝ 2 տարիների ընթացքում գույքի վրա իրականացնել 20 000 000 դրամ ներդրում.

2) գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի միասնական տեղեկանքի, պայմանագրի նոտարական վավերացման և սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը.

3) գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին՝ մինչև գնորդի կողմից սույն որոշմամբ ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը.

4) գնորդի կողմից ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ մինչև 50 տոկոս կատարվելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

5) գնորդի կողմից ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարվելու, բայց ամբողջությամբ չկատարվելու դեպքում գնորդը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.

6) մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին և առանց կոմիտեի գրավոր համաձայնության գնորդն իրավունք չունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության, անհատույց օգտագործման կամ այլ կերպ տնօրինման։ Գրավ դրված գույքը կոմիտեի գրավոր համաձայնությամբ օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանելու է իր ուժը, և նոր գնորդն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ամբողջ պարտավորությունները.

7) սույն կետի 4-րդ կամ 5-րդ ենթակետերով սահմանված պարտավորություններից որևէ մեկը չկատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը՝ վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում, պայմանագրի լուծման դեպքում վճարված և ներդրված գումարները վերադարձման ենթակա չեն։

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության արժույթով` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ