Գլխավոր տեղեկություն
Համար
N 1660-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1660-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 808-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշմամբ հաստատված հավելվածը՝

ա. 8471 80 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

 

«8482 10

Գնդիկավոր առանցքակալներ

8482 20

Կոնաձև հոլովակավոր առանցքակալներ՝ ներառյալ ներքին կոնաձև

օղակները՝ հոլովակներով և զատիչներով հավաքված

8482 30

Հոլովակավոր գնդաձև առանցքակալներ

8482 50

Այլ առանցքակալներ՝ գլանաձև հոլովակներով՝ ներառյալ հավաքված

զատիչները և հոլովակները»,

 

բ. 8486 40 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

 

«8504 Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր և դրոսելներ՝ կերպափոխիչներ ստատիկ»,

 

գ. 8525 89 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

 

«8526

Ռադիոտեղորոշման, ռադիոնավիգացիոն ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա՝ ռադիոնավիգացիոն ապարատուրա»,

 

դ. 8529 10 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

 

«ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8529

Մասեր՝ բացառապես կամ հիմնականում 8524-8528 ապրանքային դիրքերում ընդգրկված ապարատուրաների համար նախատեսված»,

 

ե. 9014 80 ծածկագրով պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

 

«9027 50 Սարքեր և ապարատուրա՝ օպտիկական (ուլտրամանուշակագույն, սպեկտրի տեսանելի մասի, ինֆրակարմիր) ճառագայթման վրա հիմնված, այլ».

 

2) հավելվածում ԱՏԳ ԱԱ 8504 40 ծածկագրի համար նկարագրության «Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր և դրոսելներ՝ կերպափոխիչներ ստատիկ» բառերը փոխարինել «Կերպափոխիչներ ստատիկ» բառերով.

3) հավելվածում ԱՏԳ ԱԱ 8526 91 ծածկագրի համար նկարագրության «Ռադիոտեղորոշման, ռադիոնավագնացային ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա՝ ռադիոնավագնացային ապարատուրա» բառերը փոխարինել «Ռադիոնավիգացիոն ապարատուրա» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական: