Basic information
Number
թիվ 151
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.09.1995-մինչ օրս)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
15.09.1995
Signing date
15.09.1995
Effective date
15.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ վարչություն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 1995թ. թիվ 151 որոշում

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգում լրացումներ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 1995 թվականի սեպտեմբերին 4-ի N 130 հրամանով 5000 դրամ արժողությամբ թղթադրամները շրջանառության մեջ մտցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգը և «Հայաստանի Հանրապետության դրամանիշները փորձազննման ընդունելու և փոխանակելու» կարգը հաստատելու մասին թիվ 134 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգի 5-րդ կետը լրացնել «դ» ենթակետով.

«դ) 5000 դրամ արժողությամբ թղթադրամների համարը, սերիան, դիմերեսի ձախ մասում գտնվող անվանական արժեքն արտահայտող բառերը և թվերը լրիվ, ջրանշանը Հայաստանի Հանրապետության զինանշանի ամբողջական պատկերով և ուղղաձիգ պաշտպանական ներգիծը»:


քաղ. Երևան
թիվ 151

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation