Գլխավոր տեղեկություն
Համար
N 1136
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«20» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2001 թվականի N 1136

 

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 701 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Մանկապատանեկան և սպորտային բժշկության պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը սահմանված կարգով` բաժանման ձևով վերակազմակերպել «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության և «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

 2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետությա օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մասով` Երևանի քաղաքապետին:

 3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սահմանվա կարգով`

 ա) (ենթակետն ուժը կորցրել է 11.07.02 N 1091-Ն)

 բ) նախարարության տնօրինության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի կողմից զբաղեցրած` Երևանի Պուշկինի 56ա հասցեում գտնվող շենքը` 9424078 դրամ հաշվեկշռային արժեքով, ներդնել «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում.

 գ) (ենթակետն ուժը կորցրել է 11.07.02 N 1091-Ն)

 դ) (ենթակետն ուժը կորցրել է 11.07.02 N 1091-Ն)

(3-րդ կետը փոփ. 11.07.02 N 1091-Ն)

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 20-ից: