Գլխավոր տեղեկություն
Համար
N 617
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ Ռ. Քոչարյան

 «22» մայիսի 2002 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2002 թվականի N 617

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բազային բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Կորյունի 10 հասցեում գտնվող` 4003 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքը և 143,2 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շինությունները և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` համապատասխան նվազեցնելով նշված ընկերության կանոնադրական կապիտալը:

(1-ին կետը փոփ. 01.08.02 N 1117-Ն)

 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Երևանի Կորյունի 10 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 84830760 դրամ արժեքով շենքը և շինությունները (այսուհետև` գույք) վաճառել «Հայկ և Արա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Սահմանել գույքի վաճառքի գինը` 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

5. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել 40000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ մնացած գումարը` 60000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` 2 տարվա ընթացքում.

բ) 3 տարում ավարտել Երևանի Կորյունի 10 հասցեում գտնվող շենքի ամրացման և վերակառուցման աշխատանքները` ներդնելով 74000000 դրամ.

գ) Երևանի Կորյունի 10 հասցեում գտնվող շենքը 5 տարի ժամկետով օգտագործման տրամադրել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բազային բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

(5-րդ կետը փոփ. 01.08.02 N 1117-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 22-ից: