Basic information
Number
թիվ 139
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.09.1995-02.02.1996)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի վարչություն
Enactment date
30.08.1995
Signing date
30.08.1995
Effective date
01.09.1995
Interrupt date
02.02.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 1995 թվականի թիվ 139

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի ապրիլի 30-ի թիվ 21, 1994 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 76 ԵՎ 1995 թվականի փետրվարի թիվ 37 որոշումներով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատանքի վարձատրության» կարգի մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականացման գործում բանկի աշխատակիցների պատասխանատվությունը բարձրացնելու անհրաժեշտությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների վարձատրության կարգում և կառուցվածքում տեղ գտած փոփոխությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի ապրիլի 30-ի թիվ 21, 1994 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 76 և 1995 թվականի փետրվարի թիվ 37 որոշումներով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատանքի վարձատրության» կարգով նախատեսված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակի հիման վրա որոշված աշխատավարձը բարձրացնել 50 տոկոսով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 1-ից:


քաղ. Երևան
թիվ 139

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation