ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 83-րդ, 85-րդ, 86-րդ, 89-րդ հոդվածներով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2021 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 582706,1 հազար դրամ,
2) ծախսերի գծով՝ 672706,7 հազար դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 90000,0 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N 1-ի հավելվածի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N 2-ի հավելվածի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3-ի հավելվածի:
5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4-ի հավելվածի:
6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն N 5-ի հավելվածի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6-ի հավելվածի:
8. Սահմանել, որ`
1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները.
2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2021թ. բյուջեի կատարման ընթացքում սահմանել 20% չափով:
9. Համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և լրիվ ծավալով ֆինանսավորվում են`
1) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները.
2) սանմաքրումը, աղբահանությունը.
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀՀ
|
ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ
|
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
8 | չկա | չկա | ||
1 | Ավետիսյան Սամվել | |||
2 | ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ | |||
3 | ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Միշա | |||
4 | ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ | |||
5 | ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ | |||
6 | ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ | |||
7 | ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ | |||
8 |
ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ԱՐՇԱԿՅԱՆ |
2020 դեկտեմբերի 29 ք. Տաշիր |
(հավելվածները խմբ. 01.02.21 N 5-Ն, 14.10.21 N 77-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.10.2021, N 77-Ն | 28.10.2021, N 103-Ն | |
01.02.2021, N 5-Ն | 05.02.2021, N 103-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|