ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» դեկտեմբերի 2020 թվականի N 81-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 84-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1.Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 84-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման առաջին կետի առաջին ենթակետի «ա» պարբերությունում «357,015․4» թիվը փոխարինել «374,180․9» թվով, «բ» պարբերությունում «640,507․2» թիվը փոխարինել «657,672․7» թվով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն NN 1-4 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (7) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
||
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ |
||
ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ |
||
ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
||
ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
||
ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 25 գ. Ջրվեժ |
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի |
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի |
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի |
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|