Գլխավոր տեղեկություն
Համար
N 579-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
29.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 579-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 430-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 430-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N 22583941 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում` ամսական 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2020 թվականի հուլիսի 16-ին կնքված՝ N 21435204 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում մոբայլ ինտերնետ ծառայությունների մատուցում` ամսական 10,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ասողիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00835755) 2020 թվականի հունվարի 17-ին կնքված՝ N Վ-17/01/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում` 30,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի,

5) «Սիուն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00901201) 2023 թվականի հուլիսի 26-ին կնքված՝ N 047/2023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական թեստերի ձեռքբերում` 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


 

29.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան