ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒԼԻՍԻ 2021թ. N 72-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. «Կապան համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 107-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 125-Ն որոշման Հավելված 3-ը լրացնել 4․1․ կետով, հետևյալ բովանդակությամբ․
«4․1․ «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու համար՝ 10 օրվա համար 12000 դրամ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ ( 8 )`
ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ | ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ |
ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ |
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ |
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ | ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ |
Դեմ ( 0 )
Ձեռնպահ ( 0 )
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ |
2021թ. հուլիսի 09 ք. Կապան |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|