Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2021-25.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2021
Ընդունող մարմին
Նորակերտ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
13.01.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
13.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«13» հունվարի 2021 թ. N 02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N//30079-2020 գրությամբ ներկայացված պետական փորձագիտական եզրակացությունը՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի 2021 թվականի բյուջեն` 96384000 (իննսունվեց միլիոն երեք հարյուր ութսունչորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ եկամուտներով և 96384000 (իննսունվեց միլիոն երեք հարյուր ութսունչորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ծախսերով` համաձայն հավելվածի։

2. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելու համար։

3. Սահմանել 50% չափաքանակ՝ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ`

կողմ

դեմ

ձեռնպահ

Խաչատրյան Գևորգ

_____

_____

_____

Մխիթարյան Վանիկ

_____

_____

_____

Մուրադյան Արտյոմ

_____

_____

_____

Շահինյան Էդգար
Սահակյան Ավետիք

_____
_____

_____
_____

_____
_____

Սարգսյան Գրիգոր

_____

_____

_____

Քամալյան Վիրաբ

_____

_____

_____

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՂ

ՍԵՐԺԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

2021 թվականի հունվարի 13,

Նորակերտ համայնք

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
Արմավիրի Մարզի

Նորակերտ համայնքի ավագանու

2021 թվականի հունվարի 13-ի

N 02-ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2021 թվական: