Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 40
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.03.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2023 թվականի

թիվ 40

քաղ. Մոսկվա

 

ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵԶԱԿԻ ՀԱՄԱՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Սահմանել, որ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ իրականացվող հետագծման օբյեկտների փոխադրման եզակի համարն ունի UUID (Universally Unique IDentifier) ստանդարտի իրագործմանը համապատասխան գեներացված (ձևավորված) 36 պայմանանշան պարունակող նույնականացուցչի հետևյալ կառուցվածքը

хххххххх-хххх-хххх-хххх-хххххххххххх,

որտեղ՝

«x»-ը կարող է ընդունել հետևյալ արժեքներից մեկը՝ А, В, С, D, Е, F, а, b, с, d, e, f, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9.

«-»՝ գծիկ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: