ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 35-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ-Ի ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Շահումյան համայնքի 2021թ-ի բյուջեն` համաձայն հավելվածի:
1) Եկամուտների գծով
Ընդամենը - 86 747 800 /ութսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր/ դրամ
այդ թվում`
● վարչական բյուջեի մասով - 86 747 800 /ութսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր/ դրամ
● ֆոնդային բյուջեի մասով - 0 /զրո/ դրամ
2) Ծախսերի գծով
Ընդամենը - 86 747 800 /ութսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր/ դրամ
այդ թվում`
● վարչական բյուջեի մասով - 86 747 800 /ութսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր/ դրամ
● ֆոնդային բյուջեի մասով - 0 /զրո/ դրամ:
Կողմ -4 ԲԵԺԱՆՅԱՆ ԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵԼԵՆԱ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԷԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.07.2021, N 23-Ն | 05.08.2021, N 35-Ն | |
15.01.2021, N 02-Ն | 10.07.2021, N 35-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|