Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-27-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.455
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ կետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը, 24-րդ հոդվածի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 5

Երևան

ՀՕ-27-Ն