Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.02.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2023 թվականի

թիվ 51

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 877 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրատնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 877 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.10 ենթակետով.

«3.2.10. Տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի չորրորդ պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցների շրջանառության մեջ բաց թողնելը և շահագործման մեջ գտնվելը թույլատրվում են 175 հատից ոչ ավելի քանակությամբ՝ դրանց անվտանգության ապահովման պայմանով և բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում: Այդպիսի տրանսպորտային միջոցների նկատմամբ չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ձևակերպում:

Տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի չորրորդ պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների իրացումը չի թույլատրվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում՝ բացառությամբ Ղազախստանի Հանրապետության տարածքի:».

բ) սույն որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը թույլատրվում են Ղազախստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող առանձին М3 կատեգորիայի անվավոր տրանսպորտային միջոցների նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումը և կիրառումը, ինչպես նաև այդպիսի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման անցկացումը՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։»։

2. Տեղեկությունն առ այն, որ անվավոր տրանսպորտային միջոցը շրջանառության մեջ է բաց թողնվում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի չորրորդ պարբերությանը համապատասխան և, որ Ղազախստանի Հանրապետությունն այն տարածքն է, որտեղ այն կարող է շրջանառվել, նշվում է այդպիսի անվավոր տրանսպորտային միջոցի գրանցման վկայականում:

3. Խնդրանքով դիմել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ ապահովել՝

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի չորրորդ պարբերությանը համապատասխան շրջանառության մեջ բաց թողնված (բաց թողնվող) անվավոր տրանսպորտային միջոցների ռեեստրի ձևավորումը և վարումը (նշելով դրանց նույնականացման համարները, մակնիշները և առևտրային անվանումները).

սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված անվավոր տրանսպորտային միջոցների՝ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ արտահանումը (այդ թվում՝ ժամանակավոր) թույլ չտալը.

4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից՝ Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

       

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: