Գլխավոր տեղեկություն
Համար
N 1550-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1550-Ն

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 112-րդ հոդվածի 3-րդ մասին, 122-րդ հոդվածի 4-րդ մասին և 131-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1550-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառումը վերամշակման մաքսային ընթացակարգերի հայտարարատուները (այսուհետ՝ հայտարարատու) վարում են հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հայտարարատուների կողմից սույն կարգի 2-րդ կետին համապատասխան վարվող հաշվառումը պետք է ապահովի վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների, ապրանքների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի, թափոնների, մնացորդների, կորուստների վերաբերյալ ամբողջական տեղեկությունների՝ մաքսային մարմիններին տրամադրման հնարավորությունը:

4. Հայտարարատուն ապրանքների վերամշակման համար սահմանված ժամկետների սահմաններում վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և այդպիսի ապրանքների վերամշակման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ հաշվետվություն) է ներկայացնում այն մաքսային մարմին, որը տրամադրել է վերամշակման թույլտվությունը՝ սույն կարգի NN 1 և 2 ձևերին համապատասխան:

5. Հաշվետվությունը մաքսային մարմին է ներկայացվում մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով:

6. Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում, համակարգի միջոցով հաշվետվությունների ներկայացման անհնարինության պարագայում, այդպիսի հաշվետվությունները թղթային եղանակով ներկայացնելու դեպքում մաքսային մարմին են ներկայացվում նաև այդպիսի հաշվետվությունների էլեկտրոնային օրինակները:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում, անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքների վերացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինն ապահովում է թղթային եղանակով ներկայացված հաշվետվությունների մուտքագրումը համակարգ՝ համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո:

8. Հաշվետվությունները ներկայացվում են վերամշակման գործողությունների իրականացումից հետո՝ վերամշակման համար մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետի ավարտից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

9. Անկախ սույն կարգի 8-րդ կետից, նախքան հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտը, մաքսային մարմինը «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված մաքսային հսկողության ձևերի և 46-րդ գլխով սահմանված՝ մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների կիրառման շրջանակներում կարող է հայտարարատուից պահանջել հաշվետվությունների ներկայացում՝ hամակարգի միջոցով, իսկ մինչև hամակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով հարցում ուղարկելով հայտարարատուին:

10. Հայտարարատուն սույն կարգի 9-րդ կետով նախատեսված հարցումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համապատասխան հաշվետվությունները:

11. Հաշվետվությունները սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ թերի ներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

12. Հաշվետվությունները գրանցվում են մաքսային մարմնում՝ ստանալով գրանցման հերթական համար:

13. Սույն հավելվածի N 1 ձևով սահմանված հաշվետվության 3-րդ բաժնի աղյուսակի 5-րդ, 4-րդ բաժնի աղյուսակի 5-րդ և 5-րդ բաժնի N 1 աղյուսակի 4-րդ սյունակները լրացվում են, եթե ապրանքները հաշվետվության ներկայացման պահի դրությամբ հայտարարագրվել են համապատասխան մաքսային ընթացակարգերով։

14. Սույն հավելվածի N 2 ձևով սահմանված հաշվետվության 3-րդ բաժնի աղյուսակի 5-րդ սյունակը լրացվում է, եթե ապրանքները հաշվետվության ներկայացման պահի դրությամբ հայտարարագրվել են համապատասխան մաքսային ընթացակարգերով:

15. Այն դեպքում, երբ վերամշակման գործառնությունների իրականացման արդյունքում առաջացած թափոնները ենթակա չեն հետագա առևտրային նպատակներով օգտագործման, ապա սույն կարգի N 1 ձևին համապատասխան ներկայացվող հաշվետվությանը կից ներկայացվում են նաև թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների թաղման, վնասազերծման, տեղադրման, ուտիլիզացման փաստը հաստատող փաստաթղթերը:

 

Ձև N 1

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N _________

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԿԱՄ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայտարարատուի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները

_____________________________________________________________________________________________

 

2. Տեղեկություններ վերամշակման մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերաբերյալ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Մաքսային հայտարարագրի համարը

Մաքսային հայտարարագրում հերթական

համարը

1

2

3

4

5

1

         

2

         

         

 

3. Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի վերաբերյալ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների արժեքը (դրամ)

Մաքսային հայտարարագրի գրանցման

համարը

1

2

3

4

5

1

         

2

         

         

 

4. Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված մնացորդների վերաբերյալ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների արժեքը (դրամ)

Մաքսային հայտարարագրի գրանցման

համարը

1

2

3

4

5

1

         

2

         

         

 

5. Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված թափոնների վերաբերյալ՝

1) հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար պիտանի թափոնների վերաբերյալ՝

 

NN

ը/կ

Թափոնների նկարագիրը

Չափման միավորը

Քանակը

Մաքսային հայտարարագրի գրանցման

համարը

1

2

3

4

1

       

2

       

       

 

2) հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի թափոնների վերաբերյալ

 

NN

ը/կ

Թափոնների նկարագիրը

Չափման միավորը

Քանակը

Թափոնների հեռացման վայրերը շահագործողներին թափոնների հանձնման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվության համարը

Թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների թաղման, վնասազերծման, տեղադրման, ուտիլիզացման փաստը հաստատող

փաստաթղթի համարը

Թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների թաղման, վնասազերծման, տեղադրման, ուտիլիզացման ամսաթիվը

1

2

3

4

5

6

1

           

2

           

           

 

6. Տեղեկություններ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 120-րդ հոդվածին համապատասխան համարժեք փոխարինված Եվրասիական տնտեսական միության ապրանքների վերաբերյալ

 

NN

ը/կ

Փոխարինված ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների արժեքը (դրամ)

Մաքսային հայտարարագրի գրանցման

համարը

1

2

3

4

5

1

         

2

         

         

 

7. Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված կորուստների վերաբերյալ

_____________________________________________________________________________________________

 

Հայտարարատուի (լիազորված անձի)՝

 

__________________________

(անվանումը)

___________________

(ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N __________

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայտարարատուի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները

_____________________________________________________________________________________________

 

2. Տեղեկություններ վերամշակման մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերաբերյալ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Մաքսային հայտարարագրի համարը

Մաքսային հայտարարագրում հերթական

համարը

1

2

3

4

5

1

         

2

         

         

 

3. Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի վերաբերյալ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների արժեքը (դրամ)

Մաքսային հայտարարագրի գրանցման

համարը

1

2

3

4

5

1

         

2

         

         

 

4. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածին համապատասխան՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման վերաբերյալ տեղեկություններ

 

NN

ը/կ

Փոխարինված ապրանքների անվանումները

Չափման միավորը

Քանակը

Ապրանքների արժեքը (դրամ)

Մաքսային հայտարարագրի գրանցման

համարը

1

2

3

4

5

1

         

2

         

         

 

Հայտարարատուի (լիազորված անձի)՝

 

__________________________

(անվանումը)

___________________

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան